Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության ուսանող` Դիանա Սմբայան
մեդիագրագիտության ուսանող` Դիանա Սմբայան
«Sputnik Արմենիայի» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թաղամասերից մեկում մի կին ծեծել է իր ընկերոջը՝ հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին։
Թաղամասում լուրեր են շրջանառվում, որ նրանց վեճը սկսվել է, երբ աղջիկը հայհոյել է երիտասարդին։ Վերջինս փորձել է տղամարդկային պատիվը պահել, բայց ծեծի է ենթարկվել։
Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ վեճն ավարտվում է տղայի ծեծով։ Թաղամասում խոսում են նաև, որ տղան ամուսնացած չէ, իսկ տղան՝ այո:
Համացանցում հաճախ կարելի է հանդիպել բազմաթիվ
դեպքերի երբ տղամարդը ձեռք է բարձրացրել կնոջ վրա,սակայն քիչ չեն դեպքերը երբ կինն
է ծեծի ենթարկում տղամարդուն,երկրորդի պարագայում հանրայնացում մի փոքր դժվար է պատկերացնել
Հայստանյան իրականության մեջ։
Դեպքերի վերաբերյալ նյութերը կամ շատ քիչ են կամ էլ իսպառ բացակայում են ու հաճախ չեն համապատասխանում իրականությանը ,երբեմն էլ հանդիպում ենք դեպքերի երբ ոչ հավաստի հոդվածը անխնա տարածում է ստանում համացանցում հոդվածի իսկությունը պարզելը բարդանում է քանի որ բոլոր կայքերում հայտնված նյութը ունի մեկ ընդհանուր սկզբնաղբյուր,որից էլ պատճենվում են նյութերը։ Այս հոդվածը այն բազմաթիվ հոդվածներից մեկն է ,որտեղ ներկայացրած նյութերը թերի են և կասկածի առիթ են հանդիսանում հոդվածի իսկության հետ կապված։Հոդվածը տեղադրված է եղել SHANTNEWS.am պաշտոնական կայքում։Հոդվածի սկզբնաղբյուրը հանդիսանում է «Sputnik Արմենիայի» կայքը,որից էլ տարածել են հետրյալ լրատվական կայքերը SHANTNEWS.am , arenanews.am, GOOD TIME ARM, ime24.am, newsgoodtime.ru կայքերը։

Հոդվածի սկզբնամասում նշված է որ ծեծողը եղել է տղայի ընկերուհին,իսկ հոդվածի
վերջում նշում է որ տղան ամուսնացած չէ՝ ի տարբերություն աղջկա;Հոդվածը կասկածելի է նրանով որ ցանկացած ծեծկռտուկի դեպք առձագանք է ստանում
ոստիկանության կողմից,ինչը ևս նշված չէր հոդվածում։Փորձելով կապ հաստատել SHANTNEWS.am ֆեյսբուկյան էջի խմբագրի հետ մեջբերում եմ.
-Բարև Ձեզ Հարգելի ShantNews.am ի ֆեյսբուկյան էջի խմբագիր կցանկանաի մի փոքր պարզաբանում
ստանալ այս հոդվածի հետ կապված։Ձեր կայքում նշված է սկզբնաղբյուրը Sputnik Արմենիա
կայքն է ճշտված տեղեկություններ կան արդյոք գործող անձանց մասին որքանով է հոդվածը
համապատասխանում իրականությանը։ Նախապես շնորհակալություն։ https://www.shantnews.am/news/view/435041.html ։
- Բարև Ձեզ։ Խնդրում ենք
սպասել, մինչ մեր աշխատակիցը կպատասանի Ձեր նամակին։ Սա ավտոմատ նամակ է։ Շնորհակալություն։- Բարև Ձեզ, հարգելի ընթերցող։ Ինչպես նշել եք
արդեն, այո, նյութը Sputnik Արմենիա-ինն է, հետևաբար հարցերը կապված նյութի հավաստիության
հետ հարկավոր է ուղղել իրենց։ Շնորհակալություն։
Չստանալով որևէ հստակ տեղեկություն այս անգամ փորձեցի կապ հաստատել
«Sputnik Արմենիայի» կայքի պատասխանատուների հետ մեջբերում եմ.
-Բարև Ձեզ Հարգելի Sputnik Արմենիայի ֆեյսբուկյան էջի խմբագիր կցանկանաի մի փոքր պարզաբանում ստանալ այս հոդվածի վերաբերյալ որի սկզբնաղբյուրը հանդիսանում է Ձեր կայքը ։Ինչպե՞ս կարող եմ կապվել տվյալ հոդվածի հեղինակի հետ։ Նախապես շնորհակալություն ։ https://www.facebook.com/883055718395653/posts/2551861971515011/

Չստանալով որևէ արձագանք փորձեցի կապ
հաստատել նրանց հետ այլ միջոցներով զանգահարելով և հաղորդագրություն ուղարկելով նրանց
էլեկտրոնային հասցեին,ու մինչ այժմ էլ ոչ մի արձագանք չի եղել «Sputnik
Արմենիայի» կայքի կողմից։Ձեռքի տակ եղած թերի նյութերը
իհարկե քիչ են,սակայն ակնհայտ է որ հոդվածը հիմնված է ենթադրությունների ու ոչ հավաստի շրջանառվող լուրերի վրա ։Ուշագրավ է
հատկապես որ հոդվածում նշված է որ սա առաջին դեպքը չէ, երբ վեճն ավարտվում է տղայի ծեծով։
Ինչպես «Sputnik Արմենիայի» ի կայքում այնպես էլ որոշ կայքեր ուսումնասիրելը ցույց տվեց որ նմանատիպ հոդված չկա որտեղ վեճը ավարտվում է տղային ծեծելով այն էլ աղջկա կողմից։
Ինչպես «Sputnik Արմենիայի» ի կայքում այնպես էլ որոշ կայքեր ուսումնասիրելը ցույց տվեց որ նմանատիպ հոդված չկա որտեղ վեճը ավարտվում է տղային ծեծելով այն էլ աղջկա կողմից։
Комментариев нет:
Отправить комментарий