четверг

Մեդիաճամբար՝ պատմապատում 2- Երազանքները կարող են «Ճախրել»

https://readymag.com/u4199964452/1680864/

Ավիամոդելիզմ, թռչող ապարատների, այդ թվում և հրթիռների մոդելների նախագծումն ու կառուցումը տեխնիկական կամ սպորտային նպատակներով։
Տեխնիկական ավիամոդելիզմը հնարավորություն է տալիս թռչող ապարատների ստեղծման գիտատեխնիկական փորձարկման ժամանակ լուծել ինքնուրույն խնդիրներ։ Դրանով է բացատրվում ավիամոդելիզմի կիրառական մեծ նշանակությունը։
1754 թվականին Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովը կառուցել է առաջին ավիամոդելներից մեկը՝«աերոդինամիկ մեքենան»՝ ուղղաթիռի նախատիպը։ Ավիամոդելների օգտագործումը օգնել է Ն.Ե. Ժուկովսկուն հայտնագործելու մարմինների շարժման օրենքները օդում։ Ժամանակակից ավիամոդելիզմը կարևոր միջոց է ինքնաթիռների նախագծման համար։ Ինքնաթիռի առաջին փորձնական նմուշը կառուցելիս հարկավոր է իմանալ ապագա ինքնաթիռի մոդելի աերոդինամիկ, ամրության և այլ բնութագրերն աերոդինամիկ խողովակում։ Սպորտային ավիամոդելիզմը տեխնիկական սպորտի ամենամասսայական ձևերից է։ 
Գյումրու ավիամոդելավորման խմբակը ստեղծվել է 2016 թ-ին խմբակի հիմնադիրը Խաչատուր Թադևոսյանն է։
Խմբակը գտնվում է Գյումրու սրտում ՍբԱմենափրկիչ եկեղեցու դիմաց՝ քաղաքին բնորոշ ոճով կառուցված շենքի մեջ, որը աչքի է ընկնում առաջին իսկ հայացքից։ Ավիամոդելային խմբակը Հայաստանում եզակի է որպես ռադիոկառավարվող մոդելների ստեղծող: «Հանրապետությունում, իհարկե, կան նման խմբակներ, տարբերություն մյուսների, այստեղ նաև պատրաստում են ռադիոկառավարվող սարքեր»
Խաչատուր Թադևոսյանը սկսել է զբաղվել ավիամոդելիզմով 4-5 տարի առաջ, հետո`2016թ. ապրիլյան դեպքերի ժամանակ, թիմ էր ստեղծվել նրան առաջարկել էին մտնել այդ թիմի մեջ` որպես պատրաստի մոդելներ ունեցող։
Խմբակում ստեղծված ինքնաթիռի մոդելները ոչնչով չեն տարբերվում իրական ինքնաթիռներից, քանի որ իրենց ստեղծածը փոքր ինքնաթիռն է ու ունի նույն թռիչքային բնութագրերն, ինչ՝ իրականը:
Տարածքը պատահական է ընտրվել, քանի որ ազատ տարածք չի եղել դիմել են Շիրակի թեմի առաջորդին, և նա տրամադրել է ժամանակավոր այդ շենքը։

Խմբակ ընդունվում են 9 տարեկանից սեփական ցանկությամբ, առանց որևէ պարտավորության և անվճար, միակ պայմանը հավատալ սեփական երազանքին, լինել աշխատասեր, և մի օր այն քո ձեռքով կհայտնվի երկնքում։
Խմբակը Գյումրիին նոր շունչ է հաղորդել հնարավորություն սեփական ձեռքերով պատրաստել ինքնաթիռ, և այն տեսնել երկնքում ճախրելիս։

Այսօր, երբ խմբակը կայացել է և իր տեղ ու հարուստ փորձն ունի բնագավառում, ստեղծվեց երկրերդ խմբակն, այս անգամ պատրաստում են հրթիռներ։
«Հրթիռաշինությունն ավիամոդելավորումից շատ չի տարբերվում, միայն մի քանի օրենք է փոփոխվում: Բազան ունեինք ու որոշեցինք, որ հրթիռաշինության խմբակն էլ բացենք» այդպես է ասում հիմնադիր Խաչատուր Թադևոսյանը:
Երկնքում ճախրող մոդելներ ստեղծելու գաղափարը Գյումրիում օրեցօր ավելի շատ երեխաների է համախմբում: Այստեղ կարևորը գործը սիրելն ու նվիրվելն է: 

Պատմապատման հեղինակ` Դիաննա Սմբատյան

Այս պատմապատումըստեղծվել է Գյումրի ինֆոտան մեդիաճամբարի ընթացքում ` «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար»
ծրագրի շրջանակներում։

Комментариев нет:

Отправить комментарий