Առնվազն վերջին
մի
քանի
տարիների ընթացքում
Գյումրին Հայաստանի քաղաքների շարքում ըստ
գործազրկության մակարդակի զբաղեցնում է առաջին հորիզոնականը. ի՞նչ գործոններով է դա պայմանավորված:
Նշեմ, որ Գյումրին սպասարկում է նաև Ախուրյանի տարածաշրջանը, որը իր բնակչության թվով բավականին մեծ է և դիմողները շատ են: Որպես գործոն կարող ենք դիտարկել նաև այն, որ այս տարածաշրջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով մարդիկ իրենց բնակարաններից բացի կորցրեցին աշխատատեղերը, իսկ հիմա վերականգնման փուլում մարդիկ բախվում են կրկնակի խնդիրների, դրա համար մեծ թիվ է կազմում գորազրկությունը: Մյուս տեսանկյունից, զբաղվախության պետական ծրագրերը բավական հետաքրքրություն են առաջացնում մարդկանց մոտ, այդ իսկ պատճառով դիմողունակությունը բավականին մեծացել է և դա է պատճառը, որ մեր մոտ բավականին մեծ թվով մարդիկ են հաշվառված և գործազրկության մակարդակը այստեղ ավելի բարձր է:
Վերջին ամիսների դրությամբ ըստ կենտրոնում ունեցած տվյալների, որքա՞ն է կազմում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը և քանի՞ տոկոսն են ստացել գործազուրկի կարգավիճակ:
Գործազրկության ցուցանիշը, այսպես ասենք, աճողական թիվ է ցույց տալիս: Ամսական սկզբունքով հաշվետվություն չենք ներկայացնում, բայց իհարկե վերլուծություններ մենք ունենք, և ըստ մեր վերլուծության գնալով ավելի շատ են դիմում մարդիկ: Մինչև 2014 թվականը, գործազրկության նպաստ էինք հատկացնում գործազուրկներին և մարդիկ մեծամասամբ գալիս էին նպաստ ստանալու նպատակով: Բայց այս վերջին տարիներին չենք հատկացնում նպաստներ, սակայն դիմողները կրկին շատ են, քանի որ տարբեր մարդկանց տարբեր ծրագրեր ենք առաջարկում, և տարեցտարի ավելանում է աշխատանքի տեղավորման ցուցանիշները: Եթե 2018 թվականին 1300 մարդ ենք տեղավորել աշխատանքի, ապա 2019 թվականին աշխատանքի տեղավորեցինք ավելի քան 1406 մարդու, և նույնիսկ 100 հոգու տարբերությունը տալիս է բավականին մեծ արդյունք: Տարին տարվա վրա ցույց է տալիս, որ ավելի շատ են մարդիկ տեղավորվում աշխատանքի: Բայց պետք է նշեմ, որ հրաբերակցությունը ամեն դեպքում ցույց է տալիս, որ դեռևս մեր քաղաքում գործազրկությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

