четверг

Հեռավար ուսուցումը և ֆիզկուլտուրան. հարցազրույց «Ֆոտոն» վարժարանի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գնել Սարգսյանի հետ

Գնել Սարգսյան

-Ինչպե՞ս եք անցկացնում ֆիզկուլտուրայի հեռավար ուսուցումը:-Միանում ենք օնլայն ամբողջ դասարանովԲոլորն ուշադրությամբ հետևում են բացատրման կարգինլսում են օրվա նյութը և փորձում են իրենք էլ ճիշտ կատարեն տրված առաջադրանքը:
-Կխոսե՞ք հեռավար ուսուցման առաջացրած դժվարությունների մասին:
-
Դժվար է երեխաներին ճիշտ բացատրել վարժությունների կատարման ճիշտ ձևերը, չկա դահլիճորը ֆիզկուլտուրայի դասի հետաքրքիր անցկացման համար կարևոր պայման է: Չկա մրցակցություն աշակերտների միջև, իսկ մրցակցության ժամանակ վարժությունները կատարվում են առավել ոգևորությամբ և մեծ ցանկությամբԴժվար է նաև նրանովոր լինում են երեխաներըորոնք մեծ ցանկություն են ունենում մասնակցել դասին, բայց տվյալ պահին կապը շատ վատ է կամ ընդհանրապես բացակայում է:
- Ո՞ր դասարանի աշակերտների հետ է ավելի հեշտ կամ դժվար ընթանում դասը:
-Ավելի հեշտ է մինչև 7-րդ դասարանցիների հետ, քանի որ ավելի պարտաճանաչ են, մեծ խանդավառությամբ են մասնակցում դասերին: Մեծերը թերի են մասնակցում, բացակայությունները շատ են, փոքր-ինչ անլուրջ են վերաբերվում ֆիզկուլտուրայի հեռավար ուսուցմանը, չեն կատարում ուսուցչի հանձնարարությունները, պատճառաբանելով, որ անհարմար է տան պայմանները, տունը փոքր է կամ կոմպլեքսավորվում են ընտանիքի անդամներից: Իհարկե բոլորի հետ էլ հեշտ կլինի աշխատելը, եթե աշակերտները լուրջ մոտեցում ցուցաբերեն առարկային:
-Ինչպե՞ս եք լրացնում դասամատյանները, ի՞նչ սկզբունքով:
-Մատյանները լրացվում են օնլայն հարթակում: Յուրաքանչյուր դասարան ունի գնահատականների, տնային աշխատանքի, օրվա հանձնարարության համար նախատեսված իր էջը, որտեղ ուսուցիչը կատարում  է լրացումը և գնահատում յուրաքանչյուր դասից հետո: Ըստ թեմատիկ պլանի կատարվում է լրացում օնլայն մատյանում, և տվյալ օրը աշակերտը ստանում է իր գնահատականը:
-Ինչպե՞ս է աշակերտն իմանում, որ գնահատական է ստացել, ունի օնլայն օրագիր:
-Դասի ավարտին ուսուցիչն ամփոմում է օրվա նյութը, ինչպես նաև կատարում գնահատումյուրաանչյուր աշակերտ իմանում է իր գնահատականը: Օնլայն օրագիր գոյություն չունի:
-Ինչպե՞ս են լուծվում այն աշակերտների խնդիրներըորոնք չեն կարողանում միանալ դասերին:
-Փորձում ենք օնլայն դասերը կազմակերպել այնպեսոր աշակերտները չբացակայենև իրենց դասընկերներից լսելով հետաքրքիր (մարզախաղերիշարժախաղերի) հեռավար անցկացման մասին՝ ինքնուրույն նախաձեռնեն դասերին մասնակցելըհետաքրքրությունից դուրս գալով:
-Ի՞սկ եթե չունեն համապատասխան տեխնիկական միջոց,այդ դեպքում...
-
Քանի որ պարտադիր չի համակարգչի կիրառումը, բջջայիններով ևս կարող են միանալ աշակերտներըիսկ բոլորն էլ ունեն հեռախոսներբացակայությունները կախված է դասի հետաքրքիր անցկացումից:ՙ Մենք էլ ամեն ինչ անում ենք դասերն առավել հետաքրքիր անցկացնելու համար: Եթե տվյալ պահին բացակայում է կապը կամ կա տեխնիկական խնդիր կարելի է դասընկերներից մեկը տեսաձայնագրի դասապրոցեսը և ուղղարկի չմասնակցող աշակերտին:
-Ի՞նչ դրական և բացասական կողմեր ունի հեռավար ուսուցումն առհասարակ:
-Դրական կողմն այն է, որ դասապրոցեսը չի ընդհատվում: Բացասականն էլ այն է, որ աշակերտներն ավելի դժվարությամբ են հասկանում ուսուցչի տված հանձնարարությունները, դժվարությամբ են պատկերացնում և պատասխանատվության անկում է նկատվում աշակերտների մոտ: Աշակերտները շատ հեշտությամբ կարող են ստել դասի պատրաստ լինելը ու պատմվող դասը կարդան կամ մաթեմատիկական խնդիրները լուծեն համակարգչի օգնությամբ:
-Ձեր կարծիքով հեռահար ուսուցումն արտակարգ դրության ավարտից հետո կկազմի դպրոցի մի մաս թե՞ ոչ:
-Այո՛, որովհետև երբեմն լինում է որ աշակերտները դասաժամից հետո ունեն ուսուցչի օգնության կարիքը, և դա կարելի է կազմակերպել հեռավար ուսուցմամբ: Չնայած, որ  նախքան արտակարգ դրության սկսվելը կային դպրոցներ, որոնք կատարում էին հեռավար ուսուցում և փորձի փոխանակում այլ դպրոցների հետ:
-Այն աշակերտները, որոնք արտակարգ դրության ավարտից հետո բացակայեն դասերից և հեռահար ուսուցման կարիք լինի բացը լրացնելու համար, ուսուցիչը պե՞տք է վարձատրվի:
-Եթե մեկ-երկու աշակերտի մասին է խոսքը գնում,  ուսուցիչը պետք է պատրաստ լինի կատարել իր սուրբ պարտքը, գիտելիքներով ապահովվել ցանկացած աշակերտի, բայց լինել հետևողական, որ բացակայությունները չշատանան (աշակերտները չպետք է օգտվեն ստեղծված իրավիճակից):
-Իսկ ինչպե՞ս է կատարվում փորձի փոխանակում:
- X
դպրոցը միանում է Y դպրոցին և X դպրոցի ուսուցիչն աշակերտների հետ միասին կատարում են օրվա դասը Y դպրոցի ուսուցիչը և աշակերտները լսում և մասնակցում են դասին:
-Որպես  ֆիզիկուլտուրաի մասնագետ ի՞նչ խորհուրդներ կտաք մարդկանց օրական որքա՞ն ժամանակ տրամադրեն մարմնամարզությանը, ո՞ր շարժումներն են ավելի գերադասելի այս պայմաններում:
-Որքան շարժումները լինեն շատ, այնքան լավ, չնայած, որ դրանք կախված են մարդու ֆիզիոլոգիական կազմվածքից, բնակլիմայական պայմաններից, աշխարհագրական դիրքից (օր.՝գիրություն կամ դրսում եղանակը -50
C):Նույնիսկ առավոտյան 10-15 րոպե ընդանուր զարգացնող վարժությունները կարող են դրական լիցքեր հաղորդել մարդուն: Կարելի է վարժություններ կատարել առարկաներով և առանց առարկաների` չայցելելով ընդհանուր մարզադպրոցներ:
-Կարող ե՞ք մեկ-երկու խաղ առաջարկել երեխաների առօրյան փոքր-ինչ աշխուժացնելու համար:
-Կարելի է կազմակերպել փոքր շարժախաղ՝ պառկած աթոռների վրայից բարձր քայլերով, իսկ հետ վերադարձին ոստյուններով շարժախաղեր կատարել: Կարելի է կազմակերպել ձգումներ հատակին՝ հենման դիրք ընդունելով, ձեռքերի ծալում-ուղղում և ոտքերի հետ ու առաջ համալիր վարժություններ:
Արտակարգ դրության պայմաններում և առ հասարակ խորհուրդ է տրվում շատ քայլել, շատ շարժվել կատարել մարմնամարզական վարժություններ, սնվել որակյալ, ճիշտ և քիչ:


Հարցազրուցավար՝
Օլգա Սարգսյան, Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)



Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий