Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտունն ապրիլի 11-ին Մշակութային ինտեգրում ծրագրի շրջանակներում Արցախից տեղահանված և Գյումրու թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում ապաստանած պատանիներին ու հաստատության սաներին հրավիրել էր «Հոկտեմբեր» կինոթատրոն «Դասարանցիները» ֆիլմը դիտելու:
Տիգրան Նալչաջյանի հեղինակած «Դասարանցիները» գեղարվեստական ֆիլմը պատմություն է դպրոցական սիրո,
իսկական ընկերության և դասարանի համախմբվածության մասին:
Ֆիլմը
սկսվում է նրանով, որ դասարանի աշակերտները որոշում են գնալ տնօրենի մոտ և հրաժարվել իրենց դասղեկից, ով,
ի զարմանս իրենց, արդեն հեռացված և նույնիսկ
ձերբակալված է լինում: Պաշտոնը պետք է զբաղեցնի մեկ ուրիշը, ով բացարձակ կապ չունի
դպրոցական գործունեության հետ: Այսպես էլ սկսվում է հետաքրքիր պատմությունը: Նոր դասղեկը
սկսում է դասարնին նորից չգոհացնել, բայց դա ժամանակի խնդիր է ընդամնեը լինում:
Ֆիլմը կատակերգության և դրամայի ժանրային համակցությամբ խառնուրդ է՝ հուզիչ պահերով, մտորելու տեղիք տվող, բարի, մոտիվացնող, դաստիրակչական:
Ներկայումս «Հոկտեմբեր»
կինթատրոնը Գյումրու գլխավոր և միակ կինթատրոնն է: Բացի ներկա կինոթատրոնից Գյումրիում
գործել են այլ կինոթատրոններ, ինչպիսիք
էին Հայաստան, Երևան, Շիրակ:
Գյումրիում կինո հաճախելը եղել է մի մեծ արարողություն: Կինո գնալիս մարդիկ երկար պատրաստվել
են, շքեղ հագնվել և հիմնականում ամբողջ ընտանիքով հաճախել: Մինչև բուն կինոթատրոնների
հիմնադրումը Գյումրիում կինոն ցուցադրվել է ակումբում: Դրանք համր կինոնկարներ էին,
երբ մեխանիկը պտտեցնում էր կինոժապավենը և մեկնաբանում էկրանի վրա կատարված դեպքերը:
«Հոկտեմբերը» քաղաքի առաջին կինոթատրոնն
էր, որ բացվեց 1926 թվականին (ճարտարապետ Ղ. Սարգսյան): Շենքը կառուցված էր ռուսական
կլասիցիզմի ոճով:
Հոկտմեբեր կինոթատրոնում ցուցադրվում էր բարձրաճաշակ կինո, քանի որ այստեղ էր գալիս
քաղաքի ընտրանին:
Սկզբանական շրջանում նկարահանած ֆիլմերի (տարեկան 5-6 ֆիլմ) պրեմիերան եղել է այս կինոթատրոնում:
Այստեղ օրական անցկացվել է 6 ցուցադրում և 4-5 հազար մարդ է հաճախել, իսկ տարեկան հաճախորդների թիվը հասել է 1 միլիոնի:
1988 թվականի ավերիչ երկրաշարժը քանդեց կինոթատրոնը, սակայն 1996թ.-ին այն կառուցվեց նախկին տեսքով:
Գյումրին անմասն չի եղել հայկական ֆիլմի զարգացման գործում: Այստեղ են նկարահանվել «Հեղնար աղբյուր», «Եռանկյունի», «Կտոր մը երկինք», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս» ֆիլմերը:
Նյութը պատրաստեց Գյումրի ինֆոտան անդամ Շարվիկ Պետրոսյանը
Комментариев нет:
Отправить комментарий