Հարցազրույց Շիրակի մարզպետի օգնական Անի Մաղաքյանի հետ
-Կոռուպցիան
ի՞նչ ձևերով ու
տեսակներով է առավել շատ արտահայտվում առողջապահական հաստատություններում:
-Իմ կարծիքով ՀՀ բոլոր մարզերում ու համայնքներում կոռուպցիան հիմնականում
նույն ձևերով է հանդես
գալիս` կաշառք դրամի, նվերի կամ ինչպես մենք ենք սիրում ասել լավության տեսքով: Շիրակի
մարզում կոռուպցիան հստակորեն չունի իր տեսակները, և որևէ առանձնահատկություն այդ առումով չի էլ նկատվել:
Գործում են նույն մեխանիզմները ինչ-որ ՀՀ ամբողջ տարածքում:
-Կոռուպցիոն
գործոններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ առողջապահական ոլորտի վրա:
-Յուրաքանչյուր համակարգի վրա էլ ազդում են կոռուպցիոն գործոնները և անպայմանորեն դրանք ունենում
են իրենց բացասական ազդեցությունը ոլորտի գործունեության, աշխատակազմի աշխատունակության,
ընդհանուր համակարգի վրա:Այդ գործոնները կարող են լինել կանոնների և նորմերի ոչ արդյունավետ կատարումը, ղեկավարությունն առանց զսպումների ու հաշվետվության մեխանիզմների:Սակայն վստահ եմ, որ առողջապահական
ոլորտում կոռուպցիոն գործոններ չկան, որոնք էլ կարող են խաթարել աշխատանքային գործընթացը, և այդ դեպքում
ոլորտն ու հաստատությունը չեն կարողանա լիարժեքորեն կատարել իրենց առջև դրված խնդիրներն ու պարտականությունները
և չեն զարգանա:
Համայնքի
առողջապահական ոլորտում որո՞նք են կոռուպցիայի հիմնական պատճառները:
-Շիրակի մարզում կոռուպցիայի հիմնական պատճառ կարող է հանդիսանալ
հետսովետական մշակույթը, որը մենք ժառանգություն ենք ստացել Սովետական Միությունից` իր իսկ արատավոր սովորույթներով ու բարքերով: Գլոբալ պատճառ կարող է լինել ազգային
մենտալիտետը, երբ մենք «շնորհակալություն» ասվածը հայտնել գումարի տեսքով
կամ այլ ճանապարհով:
