Показаны сообщения с ярлыком կոռուպցիոն հիմնախնդիրներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком կոռուպցիոն հիմնախնդիրներ. Показать все сообщения

вторник

Շիրակի մարզում կոռուպցիոն հիմնական խնդիրներն ու դրսևորումներն առողջապահական ոլորտում

Հարցազրույց  Շիրակի մարզպետի օգնական Անի Մաղաքյանի հետ


-Կոռուպցիան ի՞նչ ձևերով ու տեսակներով է առավել շատ արտահայտվում առողջապահական հաստատություններում:
-Իմ կարծիքով ՀՀ բոլոր մարզերում ու համայնքներում կոռուպցիան հիմնականում նույն ձևերով է հանդես գալիս` կաշառք դրամի, նվերի կամ ինչպես մենք ենք սիրում ասել լավության տեսքով: Շիրակի մարզում կոռուպցիան հստակորեն չունի իր տեսակները, և որևէ առանձնահատկություն այդ առումով չի էլ նկատվել: Գործում են նույն մեխանիզմները ինչ-որ ՀՀ ամբողջ տարածքում:

-Կոռուպցիոն գործոններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ առողջապահական ոլորտի վրա:
-Յուրաքանչյուր համակարգի  վրա էլ ազդում են կոռուպցիոն գործոնները և անպայմանորեն դրանք ունենում են իրենց բացասական ազդեցությունը ոլորտի գործունեության, աշխատակազմի աշխատունակության, ընդհանուր համակարգի վրա:Այդ գործոնները կարող են լինել կանոնների և նորմերի ոչ արդյունավետ կատարումը, ղեկավարությունն առանց զսպումների ու հաշվետվության մեխանիզմների:Սակայն վստահ եմ, որ առողջապահական ոլորտում կոռուպցիոն գործոններ չկան, որոնք էլ կարող են խաթարել աշխատանքային գործընթացը, և այդ դեպքում ոլորտն ու հաստատությունը չեն կարողանա լիարժեքորեն կատարել իրենց առջև դրված խնդիրներն ու պարտականությունները և չեն զարգանա:

Համայնքի առողջապահական ոլորտում որո՞նք են կոռուպցիայի հիմնական պատճառները:
-Շիրակի մարզում կոռուպցիայի հիմնական պատճառ կարող է հանդիսանալ հետսովետական մշակույթը, որը մենք ժառանգություն ենք ստացել Սովետական Միությունից` իր իսկ արատավոր սովորույթներով ու բարքերով: Գլոբալ պատճառ կարող է լինել ազգային մենտալիտետը, երբ մենք «շնորհակալություն» ասվածը հայտնել գումարի տեսքով կամ այլ ճանապարհով: