Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության ուսանող Սիլվա Մխիթարյանը |
Այսօր մենք, փաստորեն,
ունենք թափուր աշխատատեղեր, որոնք այդպես էլ չեն լրանում և այս ամենի կողքին շատ են
սոցիալապես անապահով ընտանիքները, մարդիկ, որոնք շարունակում են մնալ անաշխատունակ,
կամ մեկնում են արտագնա աշխատանքի:
Ինչո՞ւ կա այս անհամատեղելիությունը,
որո՞նք են լուծման ուղիները. հարցերը քննարկել եմ Գյումրու զբաղվածության տարածքային
կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի հետ։
Պատասխանատուի խոսքով,
այս պահին հաշվառված 200 աշխատատեղերի հիմնական մասը կազմում են սպասարկման ոլորտի
աշխատատեղերը` վարսահարդարներ, ռեստորանային աշխատողներ, խանութներ ու սրճարաններ։
Թե ինչու այս աշխատատեղերը զբաղեցնելու համար մարդիկ չեն դիմում, կան բազմաթիվ պատճառներ.
առաջին պատճառը հանդիսանում է այն, որ բազմաթիվ սպասարկման կենտրոնների ղեկավարները՝
անհատ բիզնեսմենները ունենում են ավելի շատ պահանջներ, քան տվյալ մասնագետը կարող է
բավարարել, այդ թվում` օտար լեզուների իմացություն, համակարգչային գիտելիքներ, սրանք
այնպիսի հմտություններ են, որոնք միջնակարգ, կամ միջին մասնագիտական որակավորում ունեցող
մասնագետը կարող է չունենալ։ Այս հավելյալ հմտությունները ձեռք են բերվում հավելյալ
պարապմունքների, սեմինարների, վարպետության դասերի միջոցով։
Բուհերի ուսանողները,
հիմնականում՝ մանկավարժները, մրցութային կարգով գտնում են աշխատանք, սակայն մանկավարժական
կրթյունից դուրս, որևէ աշխատանք կատարել չեն կարող, քանի դեռ կրկնակի վերապատրաստումներ
չեն անցել։
Զրուցակիցս նշեց նաև՝
թափուր աշխատատեղերը չեն լրանում նաև խորքային մեկ այլ պատճառով ևս՝ կա իրազեկվածության
բաց, այսինքն շատերը չգիտեն նույնիսկ աշխատատեղերի գոյության մասին։
Չնայած նրան, որ կա
զբաղվածության կենտրոն, տպվում են հայտարարեւթյուններ, այնուամենայնիվ, կան աշխատատեղեր
որոնք հասանելի չեն դառնում մասնագետին, կամ աշխատանք փնտրողին։
Կա աշխատատեղը, կա
պահանջներին հսմապատասխանող անձը` մասնագետը, սակայն վերջինս տեղյակ չէ աշխատատեղի
գոյության մասին, շատ դեպքերում էլ համաձայն չէ կատարվելիք աշխատանքի դիմաց հատկացվող
աշխատավարձին:
Մյուս որոշիչ պատճառը
բնականաբար՝ աշխատավարձն է։
Երկար աշխատաժամեր
և շատերի կարծիքով, դրան ոչ համապատասխան՝ քիչ աշխատավարձ։ Հենց սա էլ հանդիսանում
է այն գլխավոր պատճառներից մեկը, որն առաջացնում է գործազրկության մեծ թիվ և թափուր
բազմաթիվ աշխատատեղեր։
Գյումրու զբաղվածության
տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը խոսեց նաև վերջերս Գյումրիում տեղի ունեցած
բիզնես֊համաժողովի մասին։ Ըստ վերջինիս, համաժողովը այն լավագույն հարթակն էր, որը
առաջընթաց կապահովի մեր մարզի տնտեսության համար։
Սա հնաևավորություն
էր ներդրողների և արտադրողների ծանոթության, ինչպես նաև հետագա աշխատատեղերի ստեղծմանը
մեր մարզում։
Զրուցակցիս հետ, հարկ
համարեցի խոսել նաև բոլորովին վերջերս Եվրամիության ֆինանսավորմամբ Ամասիայում բացված
բրդի գործարանի մասին։
Գործարանում այս պահին
աշխատում է Ամասիայի 23 բնակիչ։ Սակայն բրդի գործարանը ներսի աշխատուժով, բնականաբար,
չի բավարարվում։
Ոչխարաբուծությունը
ընդլայնելուն ևս կնպաստի այս գործարանը։ Ինչպես նաև ծավալների մեծացմանը զուգընթաց
կմեծանա նաև գործարանում հիմնական աշխատանք ունեցողների թիվը։
Որպես գործազրկության
նվազմանը միտված առաջնային քայլ՝ Ամալյա Ադամյանը նշեց իրականացվող ծրագրերն ու դասընթացները,
որոնցով մասնագետները հմտանում են հիմնական աշխատանքի ուղղությամբ և հետո անցնում աշխատանքի:
Հնարավորինս իրականացվում
են նաև իրազեկվածության բարձրացմանը միտված աշխատանքներ։
Комментариев нет:
Отправить комментарий