Показаны сообщения с ярлыком սոցիալական նորարարության ծրագիր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком սոցիալական նորարարության ծրագիր. Показать все сообщения

среда

«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»


Հեղինակ՝ Լուսինե Զաքեյան
Օգոստոս ամիսն էր,  իմացա «Մարդամեջի» մասին, սկզբից չիդեի՝ ըդիկ ինչ կներկայացնե իրանից, բայց հետո օր բացատրին, նոր հասկցա, օր ըդիկ սոցիալական նորարարության մեկօրյա հավաք է,  ուրտեղ մարդիկ կներկայանան իրանց գաղափարներով, որոնցից կընտրվին երկու լավագույն գաղափարները:  2 օր է ինչ էլեկտրոնային հասցես չէի մտե,  մտա տեսնիմ ինչ. իմ  շատ սիրելի Լուիզան ղրգել էր «Մարդամեջի» հայտը: Նստա, սկսի լրացնել, կեսից հետ զգացի, օր որոշ կետերի հմտություններս չի բավականացնե, կիսատ թողեցի, զանգի Լուիզին, սեց, օր գամ Ինֆոտուն, կլրացնենք միասին:


Հաջորդ օրը  ելա, գնացի Ինֆոտուն, հայտը լրացրեցի, պարզվավ, օր հեչ էլ պետք չէր էդ հմտություններին տիրապետելը:
Վերջապես էկավ էտ սպասված օրը. «Մարդամեջ», «նարնջագույն հեղափոխություն», խանդավառ  երիտասարդներ, մտքերի ու գաղափարների տարափ, համով ուտելիքներ, մի խոսքով՝ գժական մթնոլորտ:
Աստված տա, հաջորդ տարի նույնպես  «Մարդամեջ» լինի, օր արդեն հանդես գամ իմ սեփական գաղափարով:
Չնայած կփորձեմ մինչև մյուս տարի ինչ-որ մի բան անել Լեննականիս համար, օր համ սիրտս հովնա, համ էլ մարդկանց համար լավ էղնի:

четверг

ՄԱՐԴԱՄԻՋՅԱՆ ՄԵԿ ՕՐ

Հեղինակ՝ Ա.Սիմոնյան

«Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաք: 
Մասնակցել  ցանկացողները պետք է նախօրոք լրացնեին իրենց հայտերը:
Հավաքը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին «Berlin Art hotel»-ում, առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 7-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցի տարածքում իսկական իրարանցում էր տիրում. 50 երիտասարդներ՝ ծիրանագույն վերնաշապիկներով ակտիվորեն քննարկում էի և զարգացնում եղած գաղափարները:
Օրվա սկզբում ելույթ ունեցան ծրագրի կազմակերպիչները, հետո ներկայացվեցին 4 գաղափարները, որոնց շուրջ համախմբվեցին մասնակիցները՝ բաժանվելով 4 տարբեր խմբերի: Հավաքի հիմնական և բուն նպատակն էր լուծել համայնքային որևէ խնդիր օնլայն կամ օֆլայն տարբերակով:
  Ըստ օրակարգի պետք է մինչև ընթրիք պատրաստ լինեին ծրագրերը, իսկ արդեն ընթրիքից հետո ներկայացվեին դրանք: Համեղ ընթրիքն ավարտվեց, և մասնակիցները սկսեցին ներկայացնել իրենց ծրագրերը: Ժյուրին առանձնացավ որոշում կայացնելու, իսկ այդ ընթացքում մենք փնտրում էինք Սոնայի «iPhone» հեռախոսը, որը, ինչպես վերջում պարզվեց, գտնվում էր ժյուրիի սենյակում:
Վերջապես ժյուրիի անդամներն ավարտեցին քննարկումը: Երկար ձգձգումներից հետո ժյուրիի նախագահի կողմից հայտարարվեց հաղթող 2 ծրագրերի անվանումները, որոնցից մեկը մերն էր:
Մեր թիմի բոլոր անդամները, ինչպես նաև ես, անչափ ուրախացանք, քանի որ մ
եր ծրագիրը կրում է բարեգործական բնույթ, և համոզված ենք, որ այն ծառայելու է իր նպատակին, սակայն չեմ ցանկանա շատ մանրամասնել:
Մանրամասների համար կարող եք այցելել http//www.bj.am կայք:


понедельник

Ինֆոգնացքի ընթացքը

Օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Գյումրու չորս տարբեր հատվածներից չորս երթուղային մեքենաներով «Ինֆոգնացքի» մասնակիցները շարժվեցին դեպի Գյումրու Երկաթուղային կայարան:
08:30-ին մեկնարկեց Գյումրի-Արմավիր «Ինֆոգնացքը»…
6 գաղափարների հեղինակները  հերթով ներկայացրեցին իրենց գաղափա
րները:  
Հակիճ ներկայացնում ենք բոլոր 6 ծրագրի նկարագրությունը:

«Գյումրու Տրանսպորտի ուղեցույց»-Ժորա  Թառլոյան, Հասմիկ Հակոբյան
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Գյումրի քաղաքի էլեկտրոնային քարտեզի վրա ստեղծել ներքաղաքային և արտաքաղաքային տրանսպորտի՝ ավտոբուսների ու միկրոավտոբուսների երթուղիների մասին պարզեցված տեղեկատվություն՝ ուրվագծելով անցնելիք ճանապարհը, որպեսզի օգտվողները, դիտելով ստեղծված կայքը, կարողանան արագ կողմնորոշվել և ընտրել իրենց հարմար երթուղային տրանսպորտը: Ծրագրի շրջանակներում սպասվում է համագործակցություն քաղաքային իշխանությունների հետ, որի շնորհիվ ժամային ճշգրտումներ կլինեն, օր.՝  որ համարի երթուղայինն ինչ հաճախությամբ է աշխատում և այլն:
Ծրագրի նպապակն է նպաստել  ավելի մատչելի դարձնել քաղաքային տրանսպորտից օգտվելն ինչպես տեղաբնակների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:

«Պատմամշակութային գանձեր»-Գոռ Թորոսյան
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել կայք, որտեղ կտեղադրվեն Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանների լուսանկարներ, որոնք վնասված են կամ վերականգնման կարիք ունեն: Կայքը կունենա ևս մեկ բաժին, որտեղ կտեղադրվեն այն երիտասարդների տվյալները, ովքեր անտարբեր չեն Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանների հանդեպ և իրենց ներդրումը կունենան այդ խնդիրները բարձրացնելու և լուծում գտնելու մեջ: Երիտասարդները, ովքեր պատմամշակութային հուշարձանների լուսանկարներ են ավելացրել կայքում, 2-րդ բաժնում կլրացնեն իրենց տվյալները, իսկ  ծրագրի համակարգողները պարբերաբար կկազմակերպեն սեմինարներ՝ ուղղորդելով գյուղաբնակ երիտասարդներին ավելի ակտիվորեն խնդիրներ բարձրաձայնել: Գաղափարի նպատակն է  ակտիվացնել համայնքի երիտասարդներին և հասարակության ուշադրությունը հրավիրել մարզի պատմամշակութային հուշարձանների վրա:
«Աուդիո գրքեր»-Գոհար Սարգսյան
Ծրագրով նախատեսված է ստեղծել կայք, որտեղ կտեղադրվեն աուդիո գրքեր:
Այս
կերպ ծրագրի հեղինակները ցանկանում են գիրքը մեկ քալով էլ մոտեցնել ընթերցողին: Ստեղծված աուդիո գրքերն ուղղված կլինեն մանկահասակ երեխաներին, դպրոցականներին, ճանապարհորդողներին ու հիմնականում տեսողության խնդիրներ ունեցող անձանց: Ծրագրով նախատեսված է հարցումներ կատարել տեսողության խնդիրներ ունեցող անձանց հետ և պարզել, թե հատկապես որ գրքերն են ցանկանում լսել:
Գաղափարի հիմնական նպատակն է նպաստել տեսողական խնդիրներ ունցող մարդկանց ինքնակրթության և զբաղմունքի ճիշտ կազմակերպմանը:

«Կամավորների բազա»- Սոֆյա Հարությունյան

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել
ինտերնետային հարթակ, որտեղ կգրանցվեն կամավորներ տարբեր համայնքներից: Ստեղծված հարթակի շնորհիվ կամավորները կկարողանան վեր հանել իրենց համայնքներում առկա խնդիրները և նպաստեն դրանց լուծմանը: Ինտերնետային հարթակ ստեղծելուց հետո որոշ ժամանակ հատկացվելու է կամավորների գրանցմանը, որից հետո կատարվելու է համակարգման աշխատանք:  Կամավորները վեր կհանեն այն խնդիրները որոնք առկա են իրենց համայնքներում ու կքննարկեն, կվերլուծեն ու կառաջարկեն, կմշակվեն ու կիրականացնեն ծրագրեր, որոնք կնպաստեն տվյալ խնդիրների լուծմանը: Իսկ կամավորների համար նախատեսվում է  ծրագրերն իրականացնելուց հետո կազմակերպել դասընթացներ իրենց իսկ առաջարկած թեմաներով:
«Don’t leave»-Ստեփան Կակոսյան, Անի Թումասյան
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել
օնլայն հարթակ (վիդեո բլոգ), որտեղ կտեղադրվեն Շիրակի մարզի գյուղական համայնքների կարիքավոր ընտանիքների կենսապայմանները ներկայացնող տեսանյութեր, լուսանկարներ և  ընտանեկան պատմություններ։ Այս ծրագրի շնորհիվ հանրությունն ականատեսը կդառնա գյուղաբնակ կարիքավորների խնդիրներին ու բարերար մարդկանց ուշադրությունը կսևեռվի այդ ընտանիքների վրա: 
Այս օնլայն հարթակը դառնալու է միջնորդ
բարերարների և կարիքավոր ընտանիքների միջև։
«Gyumri Jobs»
-Կարլեն Ղազարյան
Ծրագրով նախատեսվում է
ստեղծել կայք և Գյումրու էլեկտրոնային քարտեզի վրա զուգակցել պահանջվող աշխատատեղերի գտնվելիք վայրերը, պահանջները և աշխատատուի պայմանները, ինչպես նաև ստեղծել առանձին բաժին հայտարարությունների համար, որտեղ գործատուները կտեղադրեն իրենց հայտարարությունները, կայքը կունենա նաև CV-ի օրինակ, որից օգտվելով գործազուրկ կամ աշխատանք փնտրող մարդիկ կկարողանան լրացնել և տեղադրել իրենց CV-ները: Կայքը կնպաստի ինֆորմացիայի ավելի արագ տարածմանը:
Ընթացքում կամավորներից բաղկացած շրջիկ խումբը, զինված  նոթբուկներով և ինտերնետ կապով իրենց  ծառայությունն էին մատուցում ուղևորներին: Ուղևորների շրջանում խաղարկվեց «Ինֆոգավաթը», որը շնորհվեց ամենաակտիվ ուղևորին:


«Ինֆոգնացքի» մնացած մասնակիցները 6 ծրագրի գաղափարներին ծանոթանալուց հետո արագ միավորվեցին  իրենց կողմից նախընտրած ծրագրի գաղափարի շուրջ՝ ձևավորելով 6 թիմ: Արդեն Արմավիրում թիմերը սկսեցին աշխատել գաղափարի վրա: Յուրաքանչյուր թիմ կազմված էր գաղափարի հեղինակից, համահեղինակներից, փորձագետներից, մեդիա ոլորտի ներկայացուցչից, ինչպես նաև ակտիվ ու կրեատիվ դեմքերից: Թիմերին իրենց խորհուրդներով աջակցում էին նաև հատուկ հյուրերը, ովքեր միացել էին Երևանից, Վանաձորից, Արմավիրից, Մարտունուց, միջազգային կառույցներից՝ Ամերիկյան խաղաղության կորպուսից և Երիտասարդության փոխանակման ծրագրերի մեկ  թուրք ներկայացուցիչ:
Թիմերը 4 ժամվա ընթացքում աշխատեցին ծրագրերի գաղափարների վրա, դրանք ավելի զարգացրեցին ու հասունացրեցին: 

16:00-ին վիճակահանությամբ որոշվեց, թե որ թիմը որ համարի տակ է ներկայացնում իր գաղափարի շնորհանդեսը: Թիմերը 10 րոպեանոց շնորհանդեսային յուրօրինակ, ստեղծագործական մոտեցումներով ներկայացրեցին իրենց կատարված աշխատանքն ու հիմնախնդրի լուծման իրենց տարբերակները:
Ժամը 19:00-ին «Ինֆոգնացքն» Արմավիրից շարժվեց Գյումրի: Ներկայացումներից հետո փորձագիտական հանձնախումբը,  ըստ մշակված չափորոշիչների, ընտրեց առավել համոզիչ ու արդյունավետ լուծում պարունակող երկու գաղափար: Առավել համոզիչ և իրատեսական գնահատվեցին երկու գաղափար «Գյումրու Տրանսպորտի ուղեցույց» և  «Կամավորների բազա» ծրագրերը, որոնք «Գյումրու ԻնֆոՏան» կողմից կստանան դրամական ( 350000-ական ՀՀ դրամ), նյութատեխնիկական ու փորձագիտական աջակցություն՝ դրանց իրականացման համար:
Այս ծրագիրը հնարավոր դարձավ Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Ինտերնյուսի, Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ:
«Գյումրի ԻնֆոՏունն» իր հատուկ շնորհակալությունն է հայտնում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանին և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (YIC NGO) հասարակական կազմակերպությանը բազմակողմանի աջակցության համար: