Ամեն
ինչ սկսվեց նրանից, որ ես մոռացա լրացնել «Մարդամեջ-Գյումրի 2015» Սոցիալական նորարարության
ճամբարի մասնակցության հայտը: Երբ տեղեկացա առաջին հանդիպման մասին փորձեցի մի կերպ
ներս «խցկվել» ծանոթ-բարեկամ կապի միջոցով, սակայն դա էլ չստացվեց: Հենց այդ պահին
ես հասկացա, որ կորցրեցի նորանոր ընկերներ ձեռքբերելու և մարդկանց օգնելու ևս մեկ հնարավորություն:
Հանդիպումը
տևել էր մոտ 8 ժամ: Մասնակիցները հիանալի ժամանակ էին անցկացրել,ծանոթացել նոր մարդկանց հետ, ներկայացրել սեփական ծրագրերը և տեղեկացել այլ ծրագրերի
մասին, իրականացրել հետաքրքիր ակցիա:
Այս ամենի մասին ես իմացա սոցցանցում տեղադրված մի շարք նկարներից և «Մարդամեջ»-ին
մասնակցած իմ ընկերներից:
Եվ վերջապես
չմասնակցելով «Մարդամեջ»-ի առաջին հանդիպմանը՝ ես կրկին չկարողացա անձամբ ծանոթանալ
մեր քաղաքի նոր բնակիչ՝ «Թերթե մարդու» հետ:
Կորցնելով
այս ամենը՝ ներքուստ խոստացել եմ ինձ մասնակցել նմանատիպ միջոցառումներին և նախաձեռնություններին,
որպեսզի էլ ավելի կորուստեր չունենամ:
Եվ իմ
սեփական համեստ փորձից ելնելով՝ խոսքս կցանկանամ ուղղել այժմյան երիտասարդությանը՝ մեջբերելով
մեկ տող հայտնի երգից՝ «Танцуй, пока молодой…»
Комментариев нет:
Отправить комментарий