среда

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը դատի է տվել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին

Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող` Սիլվա Մխիթարյան
Բազմաթիվ օնլայն մեդիաների ուսումնասիրության ընթացքում ինձ հանդիպած հոդվածներից շատ եղան այնպիսինները, որոնք մեդիագրագետ մարդուն անպայման կասկածի տեղիք կտային: Սակայն ինձ համար ամենակասկածելի նյութը, որը հենց որոշեցի վերլուծել՝ armlur.am կայքում հրապարակված նյութն էր այն մասին, որ մայիսի 29 -ին աշխատանքից ազատելու համար Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը դատի է տվել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին: (նյութը՝  այստեղ)


Այն, որ ՔԾԳ միջնորդությամբ, և մարտի 29֊ի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի 73-Ա որոշմամբ Հասմիկ Պետրոսյանը ազատվել ՇՄ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի լիազորություններն իրականացնելուց, հաստատվում է վերջինիս ֆեյսբուքյան էջից(հրապարակման նկարը ներկայացնում եմ կից)։ 

Սակայն, նյութի հեղինակը նշված տեղեկությունը հավաստող աղբյուր չի նշում։ Այսինքն, որքանով այն կարող էր համապատասխանել իրականությանը, այդքանով էլ կարող էր սուտ լինել։

Նյութի հրապարակման մեջ նշված չէր հեղինակի անունը, խմագրության հետ ևս կապվել ինձ չհաջողվեց։

Տեղեկատվությունը ճշտելու համար դիմեցի Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին գլխավոր մասնագետ Արաքսյա Կիրակոսյանին`  նշանակեցինք հանդիպում։ Վերջինս նյութի ուսումնասիրությունից և որոշակի զանգեր իրականցնելուց հետո, նշեց, որ նման տեղեկատվության ծանոթ չեն, մարզպետարան որևէ դատական ծանուցում չի եկել։ Մարզպետարանում նման լուրեր չեն շրջանառվում։
Քանի որ նշվածը կցկտուր էր և միակողմանի՝ որոշեցի զանգել անմիջապես առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի նախկին պաշտոնկատարին։
Հարցս հիմնավոր ներկայացնելու համար ֆեյսբուքի միջոցով ուղարկեցի նրան այն նյութի հղումը, որը տեղադրել եմ վերևում։
Պարզվեց, չնայած նրան, որ նյութի հեղինակը նյութի ինֆորմացիայի աղբյուր չէր նշել, ըստ իս, աշխատել էր ոչ պրոֆեսիոնալ, սակայն հեռախոսազանգի միջոցով Հասմիկ Պետրոսյանը հաստատեց շրջանառվող լուրը, վերջինս հավելեց նաև՝ ակնկալում է արդար դատավարության արդյունքում վերադարձնել նախկին աշխատանքը։ Հեռախոսազրույցից լրացման կարգով տեղեկացնեմ նաև, որ Հասմիկ Պետրոսյանը ներկա դրությամբ աշխատում է Գյումրու << Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց>>-ում:
Եթե նմանատիպ նյութ փորձեմ պատրաստել, ապա աշխատանքները կիրականցնեմ հենց այս կերպ, ինչպես վերլուծել եմ արդեն գոյություն ունեցող նութը։ Կկապվեմ հենց այն անձանց հետ, որոնց մասին ինչ֊որ տեղեկատվություն է շրջանառվում և նյութը պատրաստելիս կնշեմ իմ տեղեկատվության հստակ աղբյուրները, ինչպես նյութի հավաստիությունը կասկածի տակ չդնելու, այնպես էլ գրագետ նյութ պատրաստելու համար։ Այս և նմանատիպ նյութերը որքանով կարող են համապատասխանել իրականությանը, այնքանով էլ կարող են սուտ լինել` պարզապես, կայքի համար դիտողականություն ապահովելու և բարձր ցուցանիշ ապահովելու համար, պետք չէ խաբնվել, պետք է կատարել զանգեր, ճշտումներ և թերհավատորեն մոտենալ մեզ հրամցվող ցանկացած կասկածելի ինֆորմացիային:





Комментариев нет:

Отправить комментарий