среда

Վերլուծական հոդված. Յունեմա Խաչատրյան


Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության ուսանող` Յունեմա Խաչատրյան
Լրագրողը ընտրել  է այնպիսի վերնագիր, որ նյութի դիտումները շատ լինեն: Նյութը կարդալուց առաջանում է կարծիք, որ լրագրողը անձնական հակակրանք ունի Արուս Մկրտչյանի և ԱՆ Արսեն Թորոսյանի նկատմամբ: Նշվում է մի շարք բացահայտւմների մասին, բայց բացահայտումները ապացուցող որևէ նկար կամ ապացույց չի ներկայացվում լրագրողի կողմից: Չի նշում, որ Արուս Մկրտչյանը, բացի Դիջեյ լինելուց,  2009թ  զբաղվում է նաև հակածխախոտային պայքարով: Եվ Արսեն Թորոսյանի հետ ծանոթացել է  2017թ հակածխախոտային պայքարի շրջանակներում:
Մրցույթին մասնակցել են 3 ընկերություն և հաղթել է Արուսի  <<Ին Փրոգրես Փրոդաքշն>> ընկերությունը՝ ցածր գին առաջարկելու համար: Արուսի ընկերությանը փոխանցվել է մոտ 20.000 դոլար: Այդ գումարով նկարահանվելու է  3 սոցիալական հոլովակ:

Այս նյութը ներկայացվել է  «Ժողովուրդ» թերթի 12.07.2019թ. համարում, ինչպես նաև կայքում՝ https://armlur.am/915163/ հասցեովԿայքը հարցմանս չպատասխանեց, թե ո՞վ է նյութի հեղինակը, որտեղի՞ց է վերցված նյութը, և որ լրագրղը անձամբ ներկա գտնվել է պայմանագրի ստորագրմանը:
Մի ամբողջ նյութ վարկաբեկում է  Արուս Մկրտչյանին և Արսեն Թորոսյանին: Վերջում էլ գրում՝ մենք զերծ ենք մնում մեկնաբանություններից:
Արուսը հրապարակային հերքում է պահանջել թերթից և կայքից: Հերքող հոդվածի բացակայության դեպքում  Արուսը  պատրաստվում է դատի տալ լրագրողին և թերթին՝ զրպարտության համար:

Վերնագիր-Դիջեյը՝ առողջապահությունում. մոտ 20.000 ԱՄՆ դոլար՝ նախարարի ծանոթին
Վերլուծություն-Գրել են այնպիսի վերնագիր, որ դիտելիություն ապահովեն:
Պարբերություն-Հայաստանում մշտապես քննադատվել են այն չինովնիկները, որոնք օգտագործել են իրենց անձնական կապերը և պետական բյուջեն ծառայեցրել անձնական կապերի ընդլայնմանը կամ ընկերական հարաբերությունների ջերմացմանը

Վերլուծություն-Կարդալով այս պարբերությունը՝ առաջանում է կարծիք, որ թերթը բացահայտել է այդպիսի դեպք, բայց բացահայտման մասին որևէ մեջբերում  կամ ապացույց ներկայացված չէ  նյութում:

Պարբերություն-Բայց այսպիսի մի դեպք բացահայտեցինք վերջերս, որը նոր Հայաստանում, համաձայնեք, այնքան էլ օրինաչափ երևույթ չէ: «Արմլուր» լրատվականը պարզեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Դիջեյ Վակցինայի հիմնադրած ընկերության հետ պայմանագիր է կնքել և մոտ 20 հազար ԱՄՆ դոլար փոխանցել նրան

Վերլուծություն-Այստեղ  ներկայացված չեն  պայմանագրի կնքման մանրամասները, և թե ինչու՞ է այդ գումարը փոխանցվել Դիջեյ Վակցինային:

Ճշտված-Առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել Դիջեյ Վակցինայի հիմնադրած ընկերության հետ և նրան փոխանցել մոտ 20.000 ԱՄՆ դոլար:
Հանրային իրազեկման ծրագրեր իրականացնելու համար, որն ուղղված է գլխավորապես հակածխախոտային պայքարին, հայտարարվել է մրցույթ: Ի թիվս այլ կազմակերպությունների՝ մրցույթին մասնակցել է նաև << Ին Փրոգրեսս Փրոդաքշն >>-ը, որը հաղթող է ճանաչվել  նվազագույն գին առաջարկելու  շնորհիվ:
Պարբերություն-Նախ` նկատենք, որ Դիջեյ Վակցինան` նույն ինքը Արուսիկ Մկրտչյանը, անընդհատ գովազդում է Առողջապահության նախարարության գործունեությունը, նախարարության կողմից իրականացվող ծրագրերը: Պարբերաբար լուսանկարներ է հրապարակում` ինչ-որ ծրագրերին մասնակցելու ժամանակ արված, իր և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: 

Վերլուծություն-Լրագրողը նշում է, որ Արուսիկ Մկրտչյանը գովազդում է Առողջապահության  նախարարության գործունեությունը, բայց լուսանկարներ կամ խոսքը փաստող այլ  ապացույցներ ներկայացված չեն:

Պարբերություն-Էլ չենք խոսում այն մասին, որ Արուսիկ Մկրտչյանին՝ թարգմանաբար Դի-ջեյ «պատվաստանյութին» (կատակ), շատ հաճախ կարող ենք տեսնել նախարարությունում (նա պարբերաբար համացանցում՝ Առողջապահության նախարարությունը նշում է որպես իր գտնվելու վայր), նախարարի ասուլիսներին էլ է մասնակցում
Վերլուծություն-Այստեղ կա լրագրողական էթիկայի խախտում:  Արուս Մկրտչյանին հասցվել է  անձնական վիրավորանք՝ նրան անվանելով պատվաստանյութ, իսկ  հետո փակագծերի մեջ գրել է (կատակ):
Ճշտված-Եթե Արուս Մկրտչյանը զբաղվում է հակածխախոտային պայքարով 2009 թվից, ապա զարմանալի չէ, որ հաճախ մասնակցում է նախարարի ասուլիսներին:
Պարբերություն- Բացի այս, օրեր առաջ (ի դեպ, հենց այդ պայմանագրի կնքման օրը` հուլիսի 4-ին) Արուսիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր անձնական էջում կիսվել է իր ընկերներից մեկի գրառումը` Արսեն Թորոսյանի գովքի մասին, որը վերնագրված է` «Արսենի մասին»: Գրառման մեջ նշված է հետևյալը. «Հաշվի առնելով արագաշարժությունն ու արհեստավարժությունը` պետք է արձանագրենք, որ Արսենը դեռևս միակն է մեր նոր իշխանությունից, ով իր աշխատելաոճով 100% ռեֆորմատոր է, ով ունի այդ ջիղը, ով ակնհայտ ձգտում է ռեֆորմների եւ ո՞վ հաջողացնում է սկսել դրանք» Իսկ, ահա, վերջում գրառման հեղինակը իր ցանկությունն է հայտնել` նշելով, որ կուզեր Թորոսյանը լիներ Հայաստանի վարչապետ: 
Վերլուծություն-Այստեղ նույնպես բացակայում է գրառման համապատասխան ապացույցը: Արուսի ֆեսյբուքյան էջում էլ չկար նմանատիպ գրառում:
Պարբերություն- Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է որևէ մեկին տեսնել վարչապետի կամ այլ պաշտոնում: Եվ այս ամեն ինչը մեր ուշադրությունը չէր գրավի, եթե մեր ձեռքի տակ չհայտնվեր պաշտոնական մի փաստաթուղթ, համաձայն որի` Հայաստանի առողջապահության նախարարությունը պետական բյուջեից ավելի քան 9.5 մլն դրամ հատկացրել է հենց Դիջեյ Վակցինայի հիմնադրած ընկերությանը: Խոսքը «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» ընկերության մասին է

 Վերլուծություն-Այստեղ նշվում է, որ մեր  ձեռքի տակ է հայտնվել մի պաշտոնական փաստաթուղթ, բայց չի նշվում՝ լրագրողը իրե՞ն  նկատի ունի մեր ասելով, թե՞ թերթին: Եվ փաստաթուղթը վկայող ոչ մի լուսանկար չկա նյութում տեղադրված, որը կվկայեր լրագրողի գրածի ճշգրտությունը:

Պարբերություն-Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարությունն իր կարիքների համար հեռուստատեսային ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրի մասին հայտարարություն է հրապարակել: Ըստ այդմ` նախարարությունը ձեռք է բերել հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ: Պայմանագիրը կնքվել է հուլիսի 4-ին «Ին Փրոգրեսս Փրոդաքշն» ընկերության հետ, որի արժեքը կազմել է 9 մլն 590 հազար դրամ: Մրցույթին մասնակցել է 3 ընկերություն, սակայն հաղթող ճանաչվել է ցածր գին առաջարկած մասնակիցը: Չի բացառվում, որ Արուսիկ Մկրտչյանին պատկանող ընկերությունը նախապես տեղյակ է եղել, թե ինչ գին առաջարկի, հետեվաբար ծառայության ցածր արժեք է ներկայացրել: Ամեն դեպքում, հարց է առաջանում` ի՞նչ երաշխիք, որ նախարարը չի միջամտել գնումների գործընթացին եվ գնահատող հանձնաժողովին չի պարտադրել ընտրել հենց իր թիմի անդամ Արուսիկ Մկրտչյանի հիմնադրած ընկերությանը
Վերլուծություն-Լրագրողը  արհեստական ծավալ է հաղորդել նյութին՝ որոշ հատված կրկնելով: Լրագրողը ինքն է նշում, որ մրցույթին մասնակցած  3 ընկերություններից  մրցույթում  հաղթել է ամենացածր գին առաջարկած ընկերությունը: Եվ միաժամանակ մեղադրում Արուս Մկրտչյանին  ու ԱՆ Արսեն Թորոսյանին՝ մրցույթը կեղծելու և ի նպաստ Արուսի  որոշում կայացնելու համար:
Ճշտված-Առողջապահության նախարարության կարիքների համար` հեռուստատեսային ծառայությունների ձեռքբերման նպատակով (գովազդային հոլովակի պատրաստում և հեռարձակում) «2019 թվականի ՀՀ պետական բյուջեի ծխելու դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում իրականացվել է գնման գործընթացwww.armeps.amէլեկտրոնային համակարգում` «ՀՀ ԱՆ ԳՀԾՁԲ-2019/21» ծածկագրով:
Գնման հայտ են ներկայացրել 3 կազմակերպություն: Արդյունքում` պայմանագիր է կնքվել «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» կազմակերպության հետ, քանի որ վերջինս ներկայացրել է ամենացածր գնային առաջարկը և համապատասխանել է հրավերով սահմանված պահանջներին: ԱՆ մամուլի  քարտուղար՝ Ալինա Նիկողոսյան:

Պարբերություն-«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը պատրաստելու է գովազդային (սոցիալական) հոլովակներ` 2 խաղարկային և մեկ անիմացիոն: Իսկ պատրաստման ժամկետը` պայմանագրի կնքման օրվանից 40 աշխատանքային օր է, յուրաքանչյուր հոլովակը պետք է հեռարձակվի առնվազն օրական 4 անգամ առնվազն 3 ամսվա ընթացքում

Վերլուծություն-Ժամանակի, օրվա և ամսվա քանակի  ցուցադրման մասին տեղեկություն չունեմ:
Միայն կարող եմ ասել, որ նկարահանվելու է  3 սոցիալական հոլովակ և ցուցադրվելու է հեռուստաալիքներից մեկի եթերում ու  սոցիալական ցանցերում:
Պարբերություն- Այստեղ հարց է ծագում` արդյոք նախարարը պետական միջոցները Դիջեյին հատկացրել է իր փիառն անելու համա՞ր, թե՞ ոչ: Հարցին ի պատասխան` Արուսիկ Մկրտչյանն արձագանքեց. «Ոչ, իհարկե: Բացարձակինչի՞ մասին է խոսքը: Իմ ֆեյսբուքյան էջը իմ անձնական տիրույթն է, որտեղ ես իրավունք ունեմ յուրաքանչյուր ինֆորմացիա տեղադրելու, ինչպես եւ Դուք: Եթե հարցեր ունեք` ծրագրի հետ կապված, թե ինչ է նկարահանվելու, ինչի համար է ուղղված այդ գումարըԴա եղել է տենդեր, պետական գնումներ, որոնք որ ազնիվ, մաքուր, բացարձակ թափանցիկ ձևով մենք մեր պայմաններով անելու ենք. երեք սոցիալական հոլովակ` իր տեղադրումներով: Ներեցե՛ք, Ձեր հարցերը գրավոր ձեւով ինձ ուղարկեք, ես կպատասխանեմ»,- և  լավ օր մաղթելով` անջատեց հեռախոսը
Վերլուծություն-Նախարարը անձնական փիառի համար բյուջեից չէր տրամադրի  20.000 դոլար, քանի որ բոլորը նրան ճանաչում են: Չճանաչողներն էլ լրագրողի անվճար փիառի շնորհիվ՝ շուտով կծանոթանան նրա գործունեությանը:
Պարբերություն- Այսպիով, արձանագրենք, որ Դիջեյ Վակցինան, լինելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյաանի ընկերը (համենայնդեպս, իրենց համատեղ լուսանկարներն այդ մասին են վկայում), օգտվում է ՀՀ պետական բյուջեից: Իսկ թե այս երևույթը ով ինչպես կմեկնաբանի, թողնում ենք ընթերցողների հայեցողությանը: Մենք այս անգամ զերծ ենք մնում մեկնաբանություններից:
Վերլուծություն-Լրագրողը ինքն էլ համոզված չլինելով Արուս Մկրտչյանի և ԱՆ Արսեն Թորոսյանի ընկերությանը, Արուսին մեղադրում է պետական բյուջեն իր կարիքներին ծառայեցնելու մեջ: Էթիկական ևս մեկ խախտում. Մեջբերում՝ իսկ թե այս երևույթը ով ինչպես կմեկնաբանի, թողնում ենք ընթերցողների հայեցողությանը: Մենք այս անգամ զերծ ենք մնում մեկնաբանություններից:
Մի ամբողջ նյութ վարկաբեկում է Արուս Մկրտչյանին և Արսեն Թորոսյանին: Վերջում էլ գրում՝ մենք զերծ ենք մնում մեկնաբանություններից:

Комментариев нет:

Отправить комментарий