Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության ուսանող Դիանա Սմբատյան
-Ինչու՞
Է Շիրակի մարզը համարվում սոցիալապես ամենախոցելի մարզը։ Որո՞նք են առաջնային
3 սոցիալական հիմնախիրները։
-Խնդիրը կայանում է նրանում,որ Շիրակի մարզում գործազրկության շատ բարձր
ցուցանիշ կա`աշխատատեղերը քիչ են ,արտադրական ձեռնարկությունները քիչ են և այդ տեսակետից
բարձր է սոցիալապես խոցելի խավի քանակական ցուցանիշը նաև կարելի է ավելացնել գյուղատնտեսության
թույլ լինելը մնացած մարզերի հետ համեմատած օրինակ Արարատի և Գեղարքունիքի մարզերում ,որտեղ
ավելի նպաստավոր է զբաղվել գյուղատնտեսությամբ: Գյուղատնտեսությունը
գյուղացիների շրջանակում իրենց եկամուտն է ապահովում։ Շիրակի մարզում թանկարժեք մշակաբույսերի
մշակումը քիչ է դա պայմանավորված է բնակլիմայական
պայմաններով ,իսկ օրինակ Արմավիրի և Արարատի մարզերում ավելի շատ է բանջարաբոստանային
բույսերի մշակմամբ և այգեգործությամբ են զբաղվում `ինչը ապահովում է բարձր եկամտություն
,նաև ավելի երկար տևողություն ունի գյուղա
- տնտեսական տարին,քան Շիրակի
մարզում ,ինչի արդյունքում ավելի շատ մարդ է ներգրաված գյուղատնտեսական աշխատանքների
մեջ և ավելի մեծ եկամուտ էլ ստանում են, ինչը մեղմում է սոցիալական վիճակը։
-Շիրակի մարզում առավել լուրջ սոցիալական
խնդիրներից են անօթևանությունը, գործազրկությունը և աղքատությունը։Գործազրկությունը
ավելացնում է աղքատության մակարդակը,աղքատությունը բարձր է մարդիկ անօթևանության խնդիր
են ունենում։ Սոցիալական խնդիրները փոխկապակցված են մեկը միուսի հետ ,գործազրկության
մակարդակը բարձր է չկա աշխատատեղեր մարդիկ
չեն կարող իրենց խնդիրները շտկել , սոցիալապես ավելի բարվոք վիճակում հայտնվել ,այսինքն
մեկը միուսի հետ կապված փակուղի և այդ երեք խնդիրները իրար հետ
սերտաճած են։Իհարկե անօթևանության խնդիրը մեր մոտ բացառապես կապված չէ գործազրկության
հետ ,այլ աղետի հետևանք է , որը մինչև այսօր վերջնական լուծում չի ստացել հարցը խորացել
է նրանով որ մեր մոտ բազմաթիվ տնականեր կան որոնք որ անվերահսկելի վիճակում հայտնվեցին
,երբ որ բնակարանների բաժանում տեղի ունեցավ ։Տնակները մնալով դրանք ի վերջո պահանջարկ
են ապահովում և ինչ որ տեղի ունեցավ Շիրակի մարզ մասնաորապես Գյումրի տեղափոխվեցին
այլ մարզերից սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդիկ և որպես էժան բնակարան տնակները
գնելով կամ վարձակալելով սկսեցին բնակվել,այսինքն հիմա տնակներում բնակվողների մեծ
մասը պարզապես Շիրակի մարզից չէ և դա խորացնում
է թե աղքատության և թե անօթևանության խնդիրը,այսինքն
ավելացնում է սոցիալական խնդիրների ցուցանիշը ։
-Ձեր կարծիքով Շիրակի մարզում գործազրկության բարձր ցուցանիշը ինչո՞վ է պայմանավորված։Ի՞նչ մեխանիզմներ
կան մշակված արտագաղթը նվազեցնելու համար։
-Ինչպես արդեն նշեցի գյուղատնտեսության մասը
,որը մեր տարածաշրջանում ավելի քիչ են զբաղվում գյուղատնտեսությամբ ,այս խնդրին կարող
ենք ավելացնել վատ ճանապարհները, որոնք դժվարանցանելի են դարձնում հեռավոր գյուղերը և դա ի վերջո հանգեցնում է նրան որ երիտասարդները
գյուղից գնում են ,իսկ մեծահասակները տարիների ընթացքում անցնելով թոշակի դուրս են
գալիս աշխատունակության տարիքից և սոցիալական
խնդիրները սրվում են ։Գործարաններ չլինելը,աշխատատեղերի պակասը հանգեցնում է նրան որ
շատ շատերը հեռանում են Հայաստանից `գնում են արտագնա աշխատանքի ։
Արտագնա աշխատանքի մեկնելով նրանք հիմանական
աշխատանք չեն ունենում և սովոր չեն լինում հիմնական աշխատանքի,եթե նրանք ֆիզիկապես
այստեղ չեն իրենց համար նոր աշխատատեղեր կարծես թե չի ստեղծվում այսինքն որևէ օրինակ
գործարան,մենք ունեցել ենք նմանատիպ դեպք արտադրություն Արփի համայնքում մենք առանչվել
ենք աշխատույժի պակասի հետ,շատերը երկրից դուրս են մնացած մասն էլ չունեն համապատասխան
գիտելիքներ կամ տարիքային բարձր խմբի մարդիկ են
հիմա կա գործազրկության խնդիր միաժամանակ կա և գումար և ներդրող սակայն չկա աշխատող նմանատիպ իրավիճակներ հաճախ
ենք հանդիպում։
Արտագաղթը նվազեցնելու համար արժանապատիվ
կյանք է պետք,այսինքն մարդիկ պետք է վստահ
լինեն իրենց վաղվա օրվա համար որ իր երեխաները ապրելու են այնպիսի երկրում որտեղ որ
սոցիալական խնդիրները հեշտ են լուծվում,աշխատատեղեր կան։Մեր երկիրը գտնվում է բարձր
ռիսկայնութայն գոտում և առաջին քայլը այդ ամենը լուծելու հեղափոխությունն էր որը տեղի
ունեցավ նախորդ տարի ։
-Ձեր պաշտոնավարման ընթացքում ինչպիսի՞ խնդրիների
եք առնչվել։Որո՞նք են եղել այն հիմանախնդիրները որոնց լուծում եք տվել ։
-Շիրակի մարզը խնդիրներով լի մարզ է,խնդիրները
բազմաբովանդակ են եթե մի քանիսը նշենք հատկապես ամառային սեզոնին հատակապես սրվում
է ոռոգման ջրի խնդիրը այսինքն գյուղացիները ոռոգման ջուր չունեն,որոշ տեղեր չկան ոռոգման
ցանց,շոգ օրերը եթե երկար են տևում գործող ոռոգման ցանցը չի հասցնում ապահովել ջրով։Մեկ այլ խնդիր նշեմ նորից գյուղատնտեսության
հետ կապված մի քանի օր առաջ Շիրակավանի բնակիչնեչը փակել էին ճանապարհը պահանջելով
որպեսի իրենց համար հնարավորություն ստեղծվի որպեսի իրենց տեխնիկան մնա և աշխատի իրենց
հողերում,որոնք գտնվում են սահմանային գոտում հատուկ պահպանվողտարածքում։Խնդիրը նրանում
էր կայանում որ տեխնիկան պետք է առավոտայն աշխատեր և երեկոյան դուրս բերվեր տվյալ տարածքից,նախկինում
տեխնիկան առանց որևէ խնդրի մնում էր այդ տարածքում օրենքը խախտելով այժմ դա չէր թույլատրվել
ըստ օրենքի տեխնիկան պետք է դուրս բերեն այդ տարածքից ։Լուծումը կայանում է նրանում
որ նախատեսվում է կառուցել ավտոկայանատեղի որպես գյուղացիները ստիպված չլինեն ամեն
օր իրենց տեխնիկան 30 կմ տանել ու բերել։
-Ինչպե՞ս եք պատկերացնում մարղի բնակչության
համաչափ զարգացումը։
-Ընդանրապես հետխորհրդային երկրներում խնդիրները
շատ սրված են բնակավայրը ինչքան ավելի մեծ է
այդքան ավելի զարգացած է հիմա մեզ մոտ բյուջետային համահարթեցման սկզբունք գոյություն
ունի այսինքն համայնքների պետական բյուջեից գումար են հատկացնում մի մասը համայնքը իր եկամուտների ձևավորում է հարկերի
տեսքով մի մասն էլ պետությունն է հատկացնում համայնքին ըստ բնակինչների թվի ,այս իրավիճակում
ստացվում է այսպես բնակավայրը ինչքան խիտ է բնակեցված ինչքան շատ բնակչություն ունի
այդքան շատ գումար կստանա ։Այժմ տեղի է ունենում համայնքների խոշորացում որ հնարավորություն
կտա իրեն զարգացման ծրագրերը իրականացնելու , օրինակ կարող ենք բերել Կամո գյուղում
որը հիմա Ախուրյանի խոշորացված համայնքի մեջ է կառուցվում է համայնքային կենտրոն և
մանկապարտեզ նախանական այդ նապատակի համար հատկացվել է 80 մլն գումար այդ գյուղը առանձին
երկար տարիներ չէր կարող անել,սա խոշորացված համայնքների դրական կողմերից մեկն է։
-Ինչպիսի՞ վիճակում է Շիրակի մարզի կրթական վիճակը։
-Ինչպես մանացած ոլորտներում կրթական ոլորտում
նույնպես առկա են բազմաթիվ խնդիրներ օրինակ մի շարք դպրոցներում առակա է շենքային պայամանների,նմանատիպ
խնդիրները լուծելու համար հիմա դպրոցների միացման գործընթաց է սկսվել որպեսի դպրոցները
ունենան բավարար թվով աշակերտներ բայց դա գյուղական համայնքներում որոշակի խնդիրներ
է առաջացնում,այն գյուղը որը չունի դպրոց,այնտեղ արտագաղթը ավելի բարձր է բայց եթե
դպրոցը ունի 3 աշակերտ 10 ուսուցիչ դա էլ նորմալ չէ։Այժմ այդ խնդիրները պետք է լուծվի
և ընտրությունը կատարվել է դպրոցների միավորման միջոցով է իրականացվելու,որոշ գյուղեր
կորցնելու են իրենց դպրոցները և երեխաները կգնան հարևան գյուղեր։
-Ինչպես գիտենք Շիրակի մարզում մի շարք խնդիրներ
կան որոնք առաջացել են փողոցային առևտրի հետևանքով,արդյոք իրավունք կա շուկայի տարծքից
դուրս առևտրով զբաղվել։
-Ընդանրապես դա չի թույլատրվում,քանի
որ Շիրակի մարզը առավել սրված են սոցիալական խնդիրները մարդիկ այլ ելք չգտնելով անցնում
են փողոցային առևտրով զբաղվելուն,այսինքն երբ ոստիկանը գնում է ասում է թե արգելված
է չի կարելի այդ տարածքում առևտուր անել,ու ստանում է մի պարզ պատասխան որ ընտանիքը
և երեխաներին դրանով է պահում և գործազրկության բարձր մակարդակը հանգեցնում է այդ թվում
այսպիսի խնդիրների առաջացմանը որը այս պարագայում վերացնելը հնարավոր չէ,օրինակ Գյումրի
քաղաքում ինչ որ ձևով փորձում են այդ խնդիրը լուծել բայց շուկայի վերանորոգումից հետո,այսինքն
նոր շուկա լինի ժամանակակից ոճի շուկա լինի որպեսի մարդկանց հնարավոր լինի Շահումյանի
փողողցից և Լաչինի միջանցք կոչվող հատվածից տեղափոխել արդեն կազմակերպված առևտրի վայր,որի
շնորհիվ փողոցները կազատվեն փողոցային առևտրից։
-Եկեք մի փոքր խոսենք Շիրակի մարզի աղբահանությունից,ինչպես
գիտենք մարզում չկա ընդհանուր աղբավայր։Ինչպիսի՞ լուծումներ եք նախատեսում։
-Այս պահի դրությամբ ընդհանուր
աղբավայրերի թիվը կրճատվել է և խոշոր աղբավայրեր որոնք որ շահագործվում են այլևս կրճատել հնարավոր չէ, խոշոր
համայնքները թողնում են մի ընդհանուր աղբավայրև որը շահագործում են և բաց են մնում այն աղբավայրերի հարցը որոնք որ շատ մեծ են և դրանք
փակել համայնքային միջոցներ և հնարավոր չէ դրանք մի քանիսն են մասնավորապես այդպիսիք
կան Գյումրիում խոշոր աղբավայր, որը փակել
Գյումրու միջոցներով հնարավոր չէ և պետական աջակցության կարիք ունի կամ եթե ինչ որ
ներդրող գտնվի, պատրաստ լինի ստեղծել աղբի վերամշակաման գործարան չնայած այս մասով
բավականին շատ ցանկացողներ կան եղել են բազմաթիվ
քնարկումներ, բայց հրաժարվում են մի պարզ պատճառով արժեքավոր աղբ չկա կուտակաված, այսինքն
կուտակաված հսկայական աղբ կա չօգտագործվող
աղբավայր, որտեղ կարելի է կառուցել գործարան բայց բոլորս էլ քաջ գիտակցում ենք որ աղբը
արդեն զտված է, այսինքն այնտեղ որտեղ աղբը
թափվում է գտնվել են մարդիկ ովքեր արդեն տեսակավորել են աղբը արժեքավոր աղբը հանել
են,այսիքն դրանք են երկաթը,շշերն են որոնք որ կարելի էր հանձնել և գումար վաստակել
դրանով,դրա համար այդ խնդիրը բաց է մնում և իհարկե իրավիճակը էապես բարելավել է վերջին տարիներին աղբավայրերի քանակը
նվազեցնելով հասցնելով նվազագույնի։
-Հեղափոխությունից հետո արդյո՞ք դրական փոփոխություններ
նտակվում են Շիրակի մարզում։
-Հեղափոխությունից հետո հիմնական փոփոխությունը
բարոյահոգեբանականն էր,այսինքն մարդիկ սկսեցին այլ կերպ մտածել և այլ կերպ վերաբերվել
պետությանը իրենց խնդիրների լուծման համար այլ մոտեցումներ ցուցաբերել,դա հեղափոխության
ձեռք բերումն էր,իսկ ինչ վերաբերվում է սպսավելիք տնտեսական հեղափոխությանը իհարկե
մենք ուենեք տնտեսական աճ ու ոչ փոքր,բայց դա դեռ տարիների ընթացքում պետք է կուտակվի
որպիսի կուտակվածի էֆեկտը յուրաքանչյուրս մեզ վրա զգանք ։
-Ինչպե՞ս եք պատկերացնում և Գյումին 10 տարի անց։Ի՞նչ խորհուրդ կտաք Շիրակի
մարզի բնակչությանը ։
-Դա կարելի է համարել իմ
անձնական երազնաքը իմ ապագա Գյումրին ինչպես կցանականի տեսնել իմ երեխաների համար,կուզենաի
տեսնել որպես բարեկեցիք ճանապարհներով ունեցող խիստ կոլորիտային կանաչապատ տարածքներով
և հարուստ քաղաք։
-Շիրակի մարզի բնակչությանը խորհուրդ կտաի լինել բարի,կամեցող,հյուրասեր այսինքն
ինչպիսին եղել է Շիրակցու բնութագիրը տարիների ընթացքում դարերի ընթացքում կուզենաի
որ մեր ազգային արժեքները պահպանող լիներ շիրակցին։
Комментариев нет:
Отправить комментарий