Показаны сообщения с ярлыком Լիլիթ Թովմասյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Լիլիթ Թովմասյան. Показать все сообщения

четверг

Ի՞ՆՉ Է ՎԱՃԱՌՈՒՄ ՄԵԴԻԱՆ ԱՅՍՕՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Մեդիադաշտը ամենազգայուն և վտանգավոր, ամենահետաքրքիր և բարդ, ամենաօգտակար և հակառակը, ամենաների և ամենիցների ոլորտն է։ Այստեղ հայտնված ցանկացած լրագրող դառնում է քննադատող և քննադատելի, ինֆորմացիա սպառող և վաճառող, կրթող և կրթվող․․․ Իսկ թե կա՞ն արդյոք մեդիաոլորտում խնդիրներ, ունե՞ն դրանք լուծման տարբերակներ, ինչպիսի՞ն պիտի լինի լրագրողը, ի՞նչ է մատուցվում մեզ եթերով և այլ ինչերի ու ինչուների մասին պատմում է Շիրակի հանրային ռադիոյի նախկին գլխավոր պրոդյուսեր, ՇՊՀ-ի «Հայոց լեզու և գրականություն»,  «Լրագրություն» բաժինների դասախոս, նույն համալսարանի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ, լրագրող, հաղորդավար, Գյումրու երիտասարդության հարցերի և մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

-Խոսենք մեդիադաշտի գերխնդիրների մասին։
-Մեդիադաշտում խնդիրները շատ են և դասակարգելն էլ բարդ է, որովհետև ոլորտում առկա են տեղեկատվական ոչ ճշգրտությունից մինչև ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, մինչև պրովակացիոն հասարակական շերտերի գիտակցության հետ խաղացող լրատվություն․ սրանք լուրջ խնդիրներ են, բայց ես այժմ խոսեմ այն խնդիրների մասին, որոնց հետ բախվում ենք որպես մեդիասպառող և մեդիայի հետ աշխատող մարդ։ Խնդիրները հիմնականում պրոդուկտը ներկայացնելու մեջ է։

среда

Գյումրու մշակութային քաղաքականությունը

Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող Տաթև Պետրոսյանը


Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ։ Հնուց ի վեր Գյումրին եղել է արվեստների և արհեստների քաղաք։  Այժմ արդեն` «մշակութային մայրաքաղաք»:  Տա՞լ, թե՞ չտալ Գյումրուն մշակութայինի մայրաքաղաք լինելու տիտղոս. նրա կենսագրությունը փաստել է, որ տալ, իսկ ինչ է ասում ներկան։

Մեր զրուցակիցը Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն է.

1.    -Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում մեծ թվով միջոցառումներ կազմակերպեցիք:
-Նախ շնորհակալ եմ այն գնահատականի համար, որ մտածում եք ես լուրջ ցուցանիշներ եմ գրանցել: Գիտեք` շատ կարևոր է, թե դու ինչ մոտեցում ունես աշխատանքիդ նկատմամբ, և դա իրականացնում ես որպես պարտավորություն, թե որպես հանրային հաշվետվողականություն: Եթե հիշում եք, մինչև իմ պաշտոնավարմանը անցնելը, ես հանդիպումներ էի ունենում «հնարավոր է» շարքով քաղաքի արվեստի և մշակութային գործիչների հետ և հավաքագրում, այսպես ասած, բոլոր այն կարիքները, որոնք կային այս ոլորտում և որոնք մշակույթի, արվեստի հասարակական գործիչները կուզեին լուծված տեսնել իմ պաշտոնավարման ընթացքում: