Հեղինակ՝ Քարմեն Դավթյան
2015թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ սոցիալական նորարության հավաք: Ես ի սկզբանե որոշեցի դիմել սեփական գաղափարով, բայց քանի որ առաջին անգամ էի մասնակցելու, նախընտրեցի միանալ ինչ-որ հետաքրքիր գաղափարի: Ներկայացված 4 գաղափարներից ինձ առավել հետաքրքրեց Էմմա Բաղդասարյանի գաղափարը:

Գաղափարի էությունն հետևյալն էր. ստեղծել մի ինֆոկայք, որտեղ
հնարավոր կլինի տեղադրել Շիրակի մարզում տեղի ունենալիք բոլոր միջոցառումները: Գաղափարն
ունեցավ շատ համակիրներ, սակայն վերջիններիս թիվն էլ էր սահմանափակ: Գաղափարի հեղինակին
միացան 7 հոգի, որոնք էլ իրենց պատկերացումներով ու գաղափարներով կիսվեցին՝ կապված կայքի
ստեղծման հետ:
Ինձ հատկապես դուր եկավ ճաշի ընդմիջումը, որտեղ հավաքվեցին հավաքի բոլոր մասնակիցներն
ու մտերմիկ զրույց վարեցին:
Գաղափարի մշակմանը նախատեսված ժամանակի սպառվելուց հետո տեղի
ունեցավ Գրքի միջազգային օրվան նվիրված ակցիա, որն իր շուրջ հավաքեց հավաքի բոլոր մասնակիցներին:
Ճամբարի վերջում ժյուրիի անաչառ ընտրությամբ ընտրվեցին 2
գաղափարներ, իսկ մեր գաղափարը մնաց սպասման փուլում…
Комментариев нет:
Отправить комментарий