Показаны сообщения с ярлыком Տաթև Պետրոսյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Տաթև Պետրոսյան. Показать все сообщения

среда

Գյումրու մշակութային քաղաքականությունը

Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող Տաթև Պետրոսյանը


Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ։ Հնուց ի վեր Գյումրին եղել է արվեստների և արհեստների քաղաք։  Այժմ արդեն` «մշակութային մայրաքաղաք»:  Տա՞լ, թե՞ չտալ Գյումրուն մշակութայինի մայրաքաղաք լինելու տիտղոս. նրա կենսագրությունը փաստել է, որ տալ, իսկ ինչ է ասում ներկան։

Մեր զրուցակիցը Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն է.

1.    -Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում մեծ թվով միջոցառումներ կազմակերպեցիք:
-Նախ շնորհակալ եմ այն գնահատականի համար, որ մտածում եք ես լուրջ ցուցանիշներ եմ գրանցել: Գիտեք` շատ կարևոր է, թե դու ինչ մոտեցում ունես աշխատանքիդ նկատմամբ, և դա իրականացնում ես որպես պարտավորություն, թե որպես հանրային հաշվետվողականություն: Եթե հիշում եք, մինչև իմ պաշտոնավարմանը անցնելը, ես հանդիպումներ էի ունենում «հնարավոր է» շարքով քաղաքի արվեստի և մշակութային գործիչների հետ և հավաքագրում, այսպես ասած, բոլոր այն կարիքները, որոնք կային այս ոլորտում և որոնք մշակույթի, արվեստի հասարակական գործիչները կուզեին լուծված տեսնել իմ պաշտոնավարման ընթացքում:

Հույզերի խոռոչում հայտնված Ստամբուլյան կոնվենցիան

Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող` Տաթև Պետրոսյան


   Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Կոնվենցիայի ստորագրումը 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստում: 2019 թվականին կոնվենցիայի հաստատման շուրջ ծավալվող հանրային քննարկումների ընթացքում հնչել են ինչպես կողմ, այնպես էլ դեմ կարծիքներ: Մի շարք քաղաքական, պետական գործիչներ հայտարարել են, որ այն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, ներդնում է «երրորդ սեռ» ունենալու գաղափարը: 

   Հենց այս ամենին նվիրված սույն հոդվածի հեղինակ Արմեն Հակոբյանը հոդվածը վերնագրելիս մոռանալով այն հարյուրավոր մարդկանց խարխլված ճակատագրերը, որոնք  ‪#‎բռնության_ձայնը հեշթեգով իրենց կյանքի ողբերգությունն են պատմել հանրությանը, միանգամից կասկածի տակ է դրել և դրանք հրահրված համարել, ենթադրելով, որ այդ պատմությունները ուղղված էին կոնվենցիան ընդունելուն: Բայց չի կարելի միանշանակ ենթադրություն կատարել, քանի որ այդ պատմությունների հեղինակները ամենատարբեր մարդիկ էին, որոնք ինքնակամ ինքնաարտահայտվելու ցանկություն էին ունեցել: