пятница
понедельник
Բողոքի ակցիան շարունակվում է....
Հուլիսի 18-ին կայացավ հերթական բողոքի ակցիան Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի շենքի առջեւ: Հյուպատոսարանից այս անգամ էլ որեւէ կերպ չեն արձագանքել հավաքվածների պահանջներին: Նրանք տեղում կազմակերպել են ֆլեշ մոբ: Ակտիվիստները թղթից պատրաստեցին ինքնաթիռներ, կատարեցին գրառումներ է եւ այն ի նշան բողոքի նետեցին հյուպատոսարանի ճաղավանդակներից այն կողմ:
Կարճ ժամանակ անց ակցիայի մասնակիցները հյուպատոսարանի շենքի դիմաց փակցրեցին ցուցապաստառ, որի վրա գրված էր «Persona non grata»` «անցանկալի անձ», որն ուղղված էր հյուպատոս Վասիլի Կորչմարին:Հյուպատոսն արդեն 3-րդ օրն է խուսափում է որեւէ կերպ շփվել քաղաքացիական ակտիվիստների հետ, ինչը, վերջիններիս կարծիքով, անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը հանդուրժել գյումրեցիները չեն պատրաստվում, ուստի այսօր բարձրաձայն հայտարարեցին, որ իրեց համար հյուպատոս Վասիլի Կորչմարն այսօրվանից համարվում է անցանկալի անձ:
Թագեր`
բողոքի ակցիա,
Գյումրի,
Հրաչյա Հարությունյան
Բողոքի ակցիան շարունակվում է...
Թագեր`
բողոքի ակցիա,
Գյումրի,
Հրաչյա Հարությունյան
Ինքնաբուխ բողոքի ակցիա Գյումրիում
Գյումրիում հուլիսի 16-ին տեղի է ունեցել բողոքի ինքնաբուխ ակցիա` ի պաշտպանություն Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի, ում ՌԴ-ում տեղի ունեցած մահացու ելքով ավտովթարի դեպքի շրջանակներում դատարան են ներկայացրել կանացի խալաթով՝ այդպիսով ստորացնելով նրա անձը և վեր հանելով վերջինիս ազգային պատկանելության հարցը: Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Բեռնատարը, որը վարում էր Հրաչյա Հարությունյանը, բախվել է ավտոբուսի, ինչի արդյունքում զոհերի թիվը հասել է 18-ի, իսկ վիրավորներինը` ավելի քան 60-ի: Բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիական ակտիվիստները Գյումրիում ՌԴ հյուպատոսարանից պահանջել են ընդունել և Հարությունյանին փոխանցել իրենց կողմից բերված «Հայաստան» գրառումով և հայկական զինանշանով շապիկը:
Այսօր Պարի միջազգային օրն է
Թատրոնի
միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թ.-ից ապրիլի
29 նշվում է որպես պարի միջազգային օր՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր,
ռեֆորմատոր և բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի (1727-1810), ով պատմության մեջ է մտել
որպես «ժամանակակից բալետի հայր»։1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Յուրաքանչյուր տարի աշխարհում պարի օրը ունենում է որոշակի խորհուրդ, այս տարի այն նվիրված է պարի թերապիային:
Թագեր`
Գյումրի,
ինֆոտուն,
ՅՈՒՆԵՍԿՕ,
Պարի միջազգային օր
вторник
Ապրիլի 23-ը գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է...
1995թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովն ապրիլի 23-ը հռչակել է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Որոշման նպատակն էր հասարակության լայն շերտերի, հատկապես երիտասարդության կողմից լուսավորչության, մշակութային ավանդույթների գիտակցման բարձրացմանը նպաստելը, մարդկության սոցիալ-մշակութային առաջընթացի առաջամարտիկներին ու ջատագովներին խոնարհումով հիշատակելն, ինչպես նաև գիրքը` որպես գիտելիքի տարածման ու նաև պահպանման ամենամատչելի ու վստահելի միջոց հանրահռչակելը:Ապրիլի 23-ը սիմվոլիկ թիվ է համաշխարհային գրականության համար: Այդ օրը, 1616թ. կյանքից հեռացել են Սերվանտեսը, Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Վեգան: Ապրիլի 23-ին նաև ծնվել կամ մահացել են այլ հանրաճանաչ գրողներ, ինչպիսիք են՝ Մորիս Դրյուոն, Կ.Լակսնեսսը, Վլադիմիր Նաբոկովը և այլոք:
Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, այդ թվում` Հայաստանում:
среда
Գետնանցումներն անհիշելի ժամանակներից
Գյումրու Գարեգին Նժդեհ եւ Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումներում վիճակն անհիշելի ժամանակներից բարվոք չի եղել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ Գարեգին Նժդեհ փողոցի նախկին ոստիկանության շենքի հատվածում պատերից մեկի ճաքերից սկսել է ջուր հոսել: Վատ չէր լինի, եթե Շիրակ Ջրմուղկոյուղի ՓԲԸ-ի անձնակազմը հետեւողական լիներ այս հարցում:
Подписаться на:
Сообщения (Atom)



