Շենքը կառուցվել է 1890-ականներին քաղաքում հայտնի մեծահարուստ և բարերար Լևոն Դրամփյանի կողմից:
Տունը, որպես հարսանեկան օժիտ, Լևոն Դրամփյանը նվիրել է աղջկան՝ Ջավահիր խանումին: Այս պատճառով էլ գյումրիում այն հայտնի է, որպես «օժիտի տուն» անվանմամբ:
Ամուսնությունից հետո Ջավահիր խանումի ամուսին՝ Գեղամ Տեր-Պետրոսյանը Ցարական Իշխանության կողմից նշանակվում է Ալեքսանդրապոլի առաջին քաղաքագլուխ շենքը ծառայեցնելով՝ քաղաքապետարան:
Կառույցն ունի ճարտարապետական և հատակագծային յուրօրինակ հորինվածք:
Հուշարձանին հմայք է տալիս Ալեքսանդրապոլում հազվադեպ հանդիպող՝ առաջինից երկրորդ հարկ տանող շքաստիճանները:
Շինության հյուսիսային և արևմտյան ճակատներին ինքնատիպ շքապատշգամբներն են:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքն ազգայնացվել է, ուր գործել են զանազան պետական, հասարակական և մշակութային հաստատություններ:
2.Ձիթողցյանց տուն-թանգարան
Գյումրու ճարտարապետության խորհրդանիշներից մռկն է համարվում համարվող և գյումրեցու կենցաղը ներկայացնող «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի»
թանգարանը, որն ավելի հայտնի է «Ձիթողցոնց տուն» անունով:
Տունը կառուցվել է վաճառական, հայտնի բարերար՝ Պետրոս Ձիթողցյանի և իր երեք եզբայրների կողմից : Գաղթելով Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և ունենալով բազմանդամ ընտանիք մրանք կառուցում են մեծ առանձնատուն:

Շինությունն ունի 1860-70-ականներին Ալեքսանդրապոլում տարածված կարմիր և սև տուֆ քարի սիստեմատիկ համադրություն:
Սկզբնական շրջանում կառույցը ծառայել է, որպես շահութաբեր տուն, իսկ խորհրդային իշխանության հաստատումից հետո տունը ազգայնացվել է և ունեցել զանազան գործառույթներ՝ հասարակական, բնակելի և այլն: Նախարարների խորհրդի որոշմամբ 1984 թվականից տունը դառնում է թանգարան:
3.Սուրբ Արսենի եկեղեցի
Սուրբ Արսենի, ռուսական եկեղեցի է տեղեկայված է Կազաչի պոստի տարածքում և հանդիսանում է Հայաստանի ամենամեծ ռուսական եկեղեցին։
Եկեղեցին կրում է Սերբիայի արքեպիսկոպոս Սբ. Արսենիի անունը։
Սուրբ Արսենին կառուցվել է 1870-ական թվականներին և օծվել է 1910 թ.-ի հունվարի 6-ին։
Եկեղեցին ունեցել է 2 հիմնական գմբեթ, որոնցից մեկը՝ զանգակատանը կոնաձև է՝ հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ մյուսը՝ սոխուկանման:
1930-ական թվականներին երկեղեցու գմբեթները քանդե
լ են և շինությունը սկսել են օգտագործել, որպես որբերի կացարան, անասունների ախոռ, իսկ ապա կինոակումբ:
2010-ական թվականներին եկեղեցին սկսել են են վերանորոգել հավատացյալների և բարերարների հանգանակություն միջոցով։
4. Մերկուրովի տուն-թանգարան
Տունը հիմնադրել են 1869 թվականին Արևմտյան Հայաստանից գաղթած Մերկուրովների ընտանիքի անդամների կողմից:
Սերգեյ Դմիտրևիչ Մերկուրովը՝ նշանավոր խորհրդային քանդակագործ է ով ունի հունա-հայկական ծագում: Նա ծնվել և կրթություն է ստացել Գյումրիում:
1980-ականներին քանդակագործի ցանկությամբ հուշարձան կառույցի վերականգնման և թանգարան ստեղծելու ընթացքում այն լրակառուցվել է, որի հետևանքով առաջացել է փոքրիկ ներքին բակ՝ կամարակապ դարպասով:
Մերկուրովի ամենահայտնի հավաքածուն իր կյանքի ընթացքում մահացած մարդկանց ու համաշխարհային առաջնորդների դիմակներն են : Նա ավելի քան 300 դիմակների հեղինակ է: Խորհրդային 59 առաջնորդների և հայտնի մարդիկ դիմակներ հետմահու ցուցադրվել են թանգարանում, այդ թվում նաև Լենինի իրական մահացած դիմակը:
Իր մահից առաջ Մերկուրովը իր տունը քաղաքին է տվել որպես նվեր, խնդրանքով, որ այն պետք է ծառայի արվեստին: