суббота

Մեդիաճամբար՝ պատմապատում 1, «Երթուղային տրանսպորտի խնդիրները Հայաստանում»

https://readymag.com/u3615936009/ArmenMedia/ 

Ինչպես արդեն ավելի վաղ մեր բլոգում նշել էինք՝ դեկտեմբերի 20,21,22-ին Գյուրիում տեղի է ունեցել մեդիաճամբար, որի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել տեսական ու գործնական գիտելիքներ հոդվածներ պատրաստելու, գրագետ ֆոտո և տեսանյութեր անելու և րեդիմագ հարթակում աշխատելու վերաբերյալ։ Ճամբարի մասնակիցները իրենց ստացած գիտելիքների շնորհիվ ստեղծել են պատմապատումներ, որոնցից մեկը ներկայացնում ենք սույն հոդվածում։ 
  











понедельник

Մեդիաճամբար Գյումրի 2019


Գյումրի Ինֆոտանը դեկտեմբերի 20-23-ին կայացավ Մեդաճամբար 2019՝ Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագրի շրջանակներում։ Մեդիաճամբարի նպատակն էր խթանելու երիտասարդների, քաղաքացիական լրագրողների, լրագրողների և խմբագիրների հոդվածների պատրաստման և դիզայնի, լուսանկարների և տեսանյութերի իրականացման հմտությունների զարգացմանը։

 Եռօրյա ճամբարի առաջին օրը անցկացվեց Արաքս հյուրանոցում, օրը հագեցած էր մեդիայի մասին ինֆորմացայով, մասնակիցները ընդհանուր գաղափար կազմեցին մեդիայի մասին, Ֆրունզ Ավետիսյանը ներկայացրեց, թե ինչպես ճիշտ ֆոտո և տեսանյութեր անել, իսկ Անուշ Հարությունյանը խոսեց այն մասին, թե ինչպես պատրաստել գրագետ տեքստեր, հոդվածներ։ Օրը հագեցած էր գործնական առաջադրանքներով, խաղերով ու տեսական մասով։
 

 Ճամբարի երկրորդ օրը մասնակիցները իմացան ու ուսումնասիրեցին րեդիմագ պլատֆորմը։ Դասընթացի ընթացքում սովորեցին, թե ինչպես հոդվածներ տեղադրել րեդիմագում, ինչպես ստեղծել մեդիանյութերի բովանդակություններ և ճիշտ դիզայն հաղորդել։ Ճամբարի երկրորդ օրը նույնպես լի էր գործնական առաջադրանքներով։ 

суббота

Դեկտեմբերի 15-ը Թեյի միջազգային օրն է







Ամեն տարի դեկտեմբերի 15-ին աշխարհի թեյ արտադրող առաջատար երկրներում նշում են Թեյի միջազգային օրը (International Tea Day): Այս տոնը հռչակվել է 2004 թվականին Մումբաեում Համաշխարհային հասարակական ֆորումի ժամանակ: Թեյի միջազգային օրը մեծ նշանակություն ունի թեյ արտադորղ երկրների համար: Այդ օրը հիմնականում նշում են այն երկրները, որոնց տնտեսությունում մեծ տեղ է զբաղեցնում թեյի արտադրությունը:

вторник

ՏԻՄ պաշտոնական կայքերի մոնիթորինգ

Սախարովի կենտրոնի Գյումրի Ինֆոտան կողմից իրականացվել է Շիրակի մարզի Տեղական ինքնակառավարման մարմինների կայքերի մոնիթորինգ՝ պարզելու համար, թե արդյոք կայքերում տեղադրված է համապատասխան ինֆորմացիան: Մոնիթորինգի արդյունքում մի շարք պաշտոնական կայքերում գտնվել են թերություններ, ինֆորմացիայի բացակայություն: Այս առիթով դիմում-առաջարկ էինք ներկայացրել Շիրակի մարզպետին ու ստացել ենք արձագանք՝ նամակը ստորևՄոնիթորինգի ու մարզպետին ուղղված առաջարկների արդյունքում պաշտոնական կայքերում տեղադրվել են Մարմաշեն և Ախուրյան համայնքների 2019 թվականի բյուջեների ծախսերի պլանները, Ոսկեհասկ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, Պեմզաշեն համայնքի 2019 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականներն ու եկամուտների պլանը: Նամակում նշված է նաև մյուս համայնքների բացթողումների ու դրանց հնարավոր լուծումների մասին

Համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ 



пятница

Լսեցինք և տեսանք Հայաստանի հանրային ռադիոն




Գրեթե 100-ամյա պատմություն ունեցող Հայաստանի հանրային ռադիոյի կենսագրությանը մենք ծանոթացանք գտնվելով նրա սրտում: Գյումրի ինֆոտան 5 ներկայացուցիչներ հրավիրվել էին գործնական այցի, որի նպատակն էր ավելի մոտիկից ծանոթանալ այս լրատվամիջոցի գործունեությանը, խոսել աշխատակիցների հետ, լսել մասնագիտական որոշ գործնական խորհուրդներ, տեսնել եթեր հեռարձակվող հաղորդումները սեփական աչքերով:
Բոլորիս միանգամից շատ հետաքրքրեց կազմակերպության պատմական-թանգարանային միջանցքներն ու անկյունները` ձավորված դեռևս 1920-ականներին կատարված լուսանկաներով և ռադիոյին վերաբերվող մասունքներով, իսկ նոր-ժամանակակից ձևավորված սրահներում տեսանք ամենաժամանակակից ու երիտասարդ տեխնիկական միջոցներ:

Որպես պատմական ակնարկ կարելի է ներկայացնել, որ ռադիոն Հայաստանում հիմնվել է 1919 թվականին, երբ Թիֆլիսում գնվեց և ապրիլի 28-ին Երևան տեղափոխվեց Մարկոնիե տիպի ռադիոկայան: Այն ձայնային չէր և կիրառվում էր ռադիոհեռագրեր ու ռադիոհաղորդագրություններ ուղարկելու և ստանալու համար։ Ռադիոկայանը կոչվեց «Ուժեղ ռադիո», տեղակայվեց Երևանի երկաթուղային կայարանի շենքում և հանձնվեց Զինվորական նախարարությանը՝ գավառների և այլ պետությունների հետ շուրջօրյա կապ հաստատելու համար, իսկ 1925 թվականի փետրվարի 23-ին հնչեց  «Լսեցե՛ք, լսեցե՛ք, խոսում է Երևանի լայնահաղորդ կայանը» կանչը:
Անցան տարիներ և այս ամբողջը մնաց որպես հիշողություն: Տեխնիկասարքավորումները հզորացան, հնարավորությունները ընդլայնվեցին և 2017 թ-ից սկսվեց Հանրային ռադիոյի ձայնադարանի թվայնացումը՝ շուրջ 20 հազար ձայնագրություն՝ ռադիոհաղորդումներ , ռադիոներկայացումներ և այն ամենը, ինչ երկար տարիներ պահպանել է արդեն 93-ամյա Հայաստանի հանրային ռադիոն։

среда

Գյումրու աղբանոցի խնդիրը, լուծման ուղիներ

Ավելի վաղ ներկայացրել էինք Գյումրու քաղաքային աղբանոցի խնդրի մասին՝ https://gyumriinfotun.blogspot.com/2019/10/blog-post_63.html , քանի որ աղբանոցը մոտ է բնակելի թաղամասերին, այն անհանգստություններ է պատճառում բնակիչներին: Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտանը տեղի ունեցած քննարկումների, հարակից տարածքներում ապրող բնակիչների հետ խորհրդակցությունների արդյունքում իրականացվել էր ստրոգրահավաք ու ներկայացվել Գյումրու համայնքապետարանԻնչի արդյուքնում քաղաքապետարանի պատասխանը եղել է այն, որ խնդիրը նվազեցնելու ուղղությամբ տարածքում իրականացվում են աղբադաշտը բնահողով տոպանման, ջրցաններով հրդեհաշիջման աշխատանքներ: Աղբադաշտի և հարակից թաղամասի միջև կատարվել է ծառատունկ ու տնկվել է շուրջ 500 ծառ: Իսկ նոր տարում արդեն պլանավորում են ավելացնել աղբադաշտը հարակից թաղամասերից առանձնացնող անտառաշերտը: Ծրագրերում կա նաև նոր աղբավայրի կառուցման և աղբի տեսակավորման գործընթացի հետ կապված պլաններ

Կամավորների միջազգային օր




1985 թ-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան առաջարկել է կառավարություններին ամեն տարի դեկտեմբերի 5-ը նշել որպես Կամավորների միջազգային օր՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման (International Volunteer Day for Economic and Social Development)։

ՄԱԿ-ը մշտապես կոչ է անում պետություններին միջոցառումներ ընդունել և իրականացնել՝ նպատակ ունենալով բարձրացնելու իրազեկվածությունը կամավորների ծառայության կարևոր ներդրման մասին և դրանով իսկ խրախուսել ավելի շատ մարդկանց: Ինչպես գիտենք, կամավորների միջազգային օրն ինչպես անհատ կամավորի, այնպես էլ կամավորներ ունեցող կազմակերպությունների համար հնարավորություն է ներկայացնելու իրենց կատարածը, արդյունքները տեղական և միջազգային մակարդակներում: 

вторник

Համայնքային տոն Սարապատ բնակավայրում


Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից  ֆինանսավորված և «Սարապատ» համայնքային զարգացման ՀԿ-ի կողմից իրականացված «Կազմակերպության հզորացումից դեպի համայնքի հզորացում» ծրագրի եզրափակիչ միջոցառումը նվիրված էր Սարապատ բնակավայրի համայնքային տոնին: Աշնանային առավոտ էր: Անսովոր աղմուկ կար Սարապատի փողոցներում: Հավաքվել էին տարբեր բնակավայրերից մարդիկ ուրախանալու սարապատցիների հետ: Սարապատ գյուղում նշվեց ծրագրի շնորհանդեսը, կայացավ համայնքային տոնը, իսկ համայնքի բնակիչների համար կառուցված հանգստի գոտին` Հիանալի հասարակական վայրը, որը կահավորվել էր հետաքրքիր ու յուրահատուկ ձևով, իր «դռները բացեց» ներկաների առաջ: Շնորհանդես-փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել գործընկեր կազմակերպությունների /«Վանադ» ՀԿ, «Երրորդ բնություն» ՀԿ, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ/ ներկայացուցիչները, Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը, կից բնակավայրերի և Սարապատի բնակիչներ:
Բարեկարգված հանգստի գոտու աջ մասում ստեղծվել էր գյուղական հետաքրքիր կոլորիտ, վաճառքի էին հանվել խոտաբույսեր և թեյախոտեր` մոտ 20-ից ավել տեսականի: Այստեղ է տեղադրված նաև համայնքի նորությունները լուսաբանող տեղեկատվական վահանակը` գյուղի առօրյան լուսաբանող նյութերով, ամսվա ծնունդներով, «Սարապատ» ՀԿ-ի տեղեկատուներով և այլ հայտարարություններով համեմված: Տեղեկատվական վահանակի «շեֆությունն» իրենց վրա են վերցրել Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան կամավորները, ովքեր տարաբնույթ տեղեկաություններ են տրամադրելու:


Մյուս կողմում ներկայացվել էր ինժեներ-կոնստրուկտոր՝ Խաչատուր Հովհաննիսյանի կողմից ինքնաշեն մինի բազմաֆունկցիոնալ տրակտորը, իսկ կենտրոնական հատվածը զարդարում էր նկարիչ- դիզայներ՝ Անահիտ Մարտիրոսյանի կտավներն ու ձեռագործ աշխատանքները:

]Միջոցառման սկզբում «Կազմակերպության հզորացումից դեպի համայնքի հզորացում» ծրագրի ղեկավար Անդրանիկ Երվանդյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի նպատակի և խնդիրների մասին, արդեն կատարված աշխատանքներն ու ակնկալվող շարունակությունը: Հարկ է նշել, որ ծրագրում, հատկապես տարածքի բարեկարգման աշխատանքներում մեծ ներդրում են ունեցել Սարապատի բնակիչները, իսկ համայնքապետարա-նի կողմից այդ աշխատանքների համար ցուցաբերվել է նաև դրամական աջակցություն:



Հիանալի հասարակական վայրի բացման արարողությամբ սկսվեց մշակութային ծրագիրը, որի ընթացքում ելույթ ունեցավ CRAZY պարային համույթը:

Հյուրերը շրջեցին տաղավարներով, ծանոթացան կատարված աշխատանքներին, տեղի ունեցավ մտքերի փոխանակում աշխատակազմի հետ:


Ծրագրի աշխատակազմն իրականացրեց պարգևատրման արարողություն, որի ընթացքում պարգևատրվեցին շնորհակալագրերով ՀԿ նախաձեռնություններին աջակցող անձիք` Սարապատ համայնքի ղեկավար՝ Արտուշ Մանուկյանը, Սարապատ բնակավայրի վարչական ղեկավար՝ Կարեն Մարտիրոսյանը, Սախարովի կենտրոնի աշխատակիցներ Սեյրան Մարտիրոսյանը և Արմեն Պետրոսյանը, ովքեր պատրաստակամու-թյուն հայտնեցին հետայսու ևս օգտակար լինել ընդհանրապես Սարապատ համայնքի և մասնավորապես Սարապատ բնակավայրի ու ՀԿ-ի բոլոր նախաձեռնություններին:

понедельник

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է




1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամների միջազգային օրը:

Օրվա նպատակն է հասարակությանն իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հուզող խնդիրների մասին: Այդ օրը տարբեր հասարակական կազմակերպություններ իրականացնում են միջոցառումներ հաշմանդամների արժանապատվությունը և իրավունքները պաշտպանելու, նրանց վիճակը բարելավելու և միաժամանակ նրանց՝ հասարակության լիարժեք անդամ դարձնելու ուղղությամբ:

Բոլոր երկրներում էլ կան հաշմանդամություն ունեցող անձինք, և սխալ է որևէ ֆիզիկական արատի պատճառով նրանց տարանջատել հասարակությունից:

Հաշմանդամների թիվն աշխարհում կազմում է բնակչության մեկ տասներորդը: Հաշմանդամներն առողջական խնդիրներ ունեցող անձիքն են, որոնք հասարակության մյուս անդամների նման, ունեն հիմնարար կարիքներ, որոնց մասին հիշատակվել է ներքին ու միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում: