-Ինչպես բոլոր կրթական հաստատությունները Պոլիտեխնիկական համալսարանը
ևս իրականացնու՞մ է հեռավար ուսուցում և ի՞նչ
կարծիք ունեք նման ուսուցման վերաբերյալ:
-Այո, պոլիտեխնիկական համալսարանը և Գյումրու
մասնաճյուղը ևս ուսումնական գործընթացը կազմակերպել են հեռավար ձևով՝ օգտագործելով ժամանակակից հեռավար դասավանդման համար անհրածեշտ տեխնոլոգիական միջոցներ: Ասեմ ավելին, ՀՀ-ում առաջին անգամ պոլիտեխնիկի Մայր Բուհ-ի կողմից մշակվեց և ներդրվեց առցանց ուսուցման հարթակ՝ iUniversity-ն:
Ուսուցման նման ձևը
մեր համար կարելի
է ասել նոր
էր, սակայն կրթության
ոլորտում որպես այդպիսին հայտնի էր: Այն իմ
կարծիքով ունի և դրական և
բացասական կողմեր, որոնք նաև
պայմանավորված են առանձին
մասնագիտությունների կամ առարկաների յուրահատկություններից:
-Եղե՞լ են բողոքներ
դասախոսական կազմից կամ
ուսանողներից կապված հեռավար ուսուման վերաբերյալ, եթե այո,
ապա հիմնականում ի՞նչ բողոքների մասին
է խոսքը:
-Բողոքներ որպես
այդպիսին չունենք, բայց ունեինք
որոշակի դժվարություններ կապված հիմնականում հեռավար ուսուցման համար անհրաժեշտ
սարքավորումների կամ համացանցի բացակայության հետ: Սակայն
ժամանակի ընթացքում կարելի է
ասել հաղթահարվեցին բոլոր դժվարությունները,
և ներկայումս ամեն ինչ
ընթանում է իր բնականոն հունով, ունենք հեռավար
ուսուցման համար հաստատվաց
դասացուցակ: