вторник

Կումայրի արգելոց

Կազմեց` Կիմա Հարությունյանը
‹‹Կումայրի ›› պետական պատմա-ճարտարապետական արգելոց-թանգարանը հիմնվել է 1980թ. և ընդգրկում  է Գյումրի քաղաքի պատմական միջուկը:
Գյումրին  (հնում` ‹‹Կումայրի››, նոր ժամանակներում  ‹‹Գյումրի››, ապա ‹‹Ալեքսնդրապոլ›› և «Լենինական»)  Հայաստանի երկրորդ քաղաքն է: Այն հանդիսանում է Շիրակի մարզի մարզկենտրոն: Հնագիտական պեղումներից պարզվել է, որ  մ. թ.ա. 3-րդ հազարամյակում եղել է մեծ բնակավայր:
Քաղաքի ներկայիս տարածքում հայտնաբերված են քարե դարի մարդու  բազմաթիվ կացարաններ, դամբարանադաշտեր, որոնց մեջ հատուկ ուշադրության է արժան ‹‹Կումայրի›› հնագույն բնակատեղին:


Կումայրի բնակավայրի տարածքում կյանքը շարունակվել է գրեթե անընդմեջ մինչև մեր օրերը: Դրա ապացույցն են պեղումներով մասնակիորեն հայտնաբերված մեծ բնակավայրի և 7-րդ դարի առաջնակարգ եկեղեցու ավերակները:
Կումայրիի մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 773 թ., երբ Արտավազդ Մամիկոնյանի զինված ջոկատը, ջարդելով Կումայրիում արաբ հարկահաններին, ողջ երկրով մեկ  ծավալում է ապստամբական շարժում, որն ավարվում է ազգային պետականության վերականգնումով:
Բագրատունյաց և հետագա ժամանակաշրջաններում Կումայրին շարունակում է բարգավաճել և ակտիվորեն մասնակցել երկրի խաղաղ շինարարությանը:
Թուրք- պարսկական տիրապետության ժամանակներում Կումայրի-Գյումրին ձեռքից ձեռք է անցնում` ենթարքվելով բազմաթիվ ավերածությունների: Բնակավայրի նոր վերածնունդը անմիջականորեն կապված Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելու պատմական փաստի հետ:
Ռուսական կայսրության հարավային սահմանների ամրապնդման նպատակով Կումայրու ավերված բերդի և Ախուրյան գետի միջև ընկած բլրի վրա հիմվում է ռազմական նոր ժամանակակից կառույց:
Կարճ ժամանակամիջոցում Կումայրու շրջակայքում կառուցվում է պաշտպանական ամրոցների մի ամբողջ համալիր, որոնց զուգընթացսկսվում են առաջին անհրաժեշտության քաղաքացիական շենքերի, Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից գաղթած հայ ընտանիքների բնակելի թաղամասերի կառուցումները:

Գյումրու աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները



Կազմեց` Կիմա Հարությունյանը

Գյումրին գտնվում է Երևանից 126 կմ տարածության վրա, Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան  գետի ձախ ափին:, Տարածքը` 3626 հեկտար:
   Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունը կազմում է մոտ 35, իսկ լայնությունը` 25 կիլոմետր, որը  սահմանակից է Փամբակի արևմտյան, Արագածի հրաբախային զանգվածի հյուսիսային և  արևմտյան լեռներին ու նախալեռներին:
   Քաղաքն ունի աշխագրական հարմար դիրք, որը ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով: Ռելիեֆը հարթավայրային է, ծածկված լճագետային և հրաբխային շուրջ 350 մ հզորության նստվածքներով:
  Ուղիղ գծով Գյումրուց Սև ծով 196, իսկ երկաթուղով մինչև Մոսկվա 2760 կիլոմետր է:
Բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճում է ակացիա, թխկենի, հացենի և այլ ծառատեսակներ: Մեծ է հորդաբուխ աղբյուրների քանակը, որոնք միասին մեկ վայրկյանում տալիս են 1200 լիտր ջուր:
 Քաղաքի մոտով հոսում է հանրապետության ջրառատ գետերից մեկը` Ախուրյանը:
 Շրջակայքը հարուստ է շինանյութերով` տուֆով, բազալտով, կավով, ինչպես նաև սևահողային արգավանդ դաշտերով:
  Ընդհանուր առմամբ այստեղ կլիման ցամաքային է: Ձմռանը երբեմն ուժեղ սառնամանիքներ են լինում: Օդի նվազագույն ջերմաստիճանը զրոյից իջնում է մինչև 41 աստիճանի: Ամռանը համեմատաբար շոգ է, սնդիկի սյունը հասնում է մինչև 36 աստիճանի, տարեկան տեղումները կամում են 500մմ, գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում:

понедельник

Շիրակցի բանաստեղծ-բանաստեղծուհիները ՀՀ գրողների միությունում


Հոկտեմբերի 26-ին ՀՀ գրողների միությունում կայացավ շիրակցի գրողների հանդիպումը մայրաքաղաքի գրական հասարակության ներկայացուցիչների հետ:
Բացման խոսքով հանդես եկավ ծնունդով գյումրեցի բանաստեղծ,
 1975-ից  ԽՍՀՄ գրողների միության անդամ Հովհաննես Գրիգորյանը: Նա նշեց, որ քաղաքի կարոտն առնում է գյումրեցի բանաստեղծ-բանաստեղծուհիներից ու նրանց ստեղծագործություններից: 
Բացման խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը: Նա ուրախությամբ նշեց, որ շուտով Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքն արդեն ունի մոտ 200 քմ մակերեսով տարածք, որտեղ մոտ ապագայում միության գրողները կունենան իրենց սեփական երկհարկանի շենքը
Այնուհետև մեկ առ մեկ ներկայացրեց Գյումրուց ժամանած բանաստեղծ-բանաստեղծուհիներին և խոսքը հանձնեց վերջիններիս: Յուրաքանչյուրը ներկայացրեց իր ստեղծագործություններից 2-3 բանաստեղծություն: 
Ստեփան Միքայելյանը ընթերցեց իր «Տատն ու պապը», «Փիսոյի գանգատը» և «Պապի ցավը» մանկական բանաստեղծությունները:
Ռոզա Հովհաննիսյանն ընթերցեց 2 բանաստեղծություն տատին նվիրված շարքից:


Սամվել Մարգարյանն ընթերցեց Արարատին նվիրված և «Փարվանա» բանաստեղծությունները, վերջինս էլ նվիրեց գեղեցկուհի ու տաղանդավոր բանաստեղծուհի Սոնա Անտոնյանին:
 

Այնուհետև հերթն հասավ ամենակրտսեր բանաստեղծուհուն`13-ամյա Անիին, ով  ծնունդով Ղարիբջանյանից է, ակնառու էր աղջկա հուզմունքը. նա առաջին անգամ էր գտնվում ՀՀ գրողների միությունում, Անին ներկայացրեց իր ստեղծագործություններից մի քանիսը
Երկնքի բացված ծաղիկը դու ես, մա՛յր.
Քեզ ինձ կնվիրե՞ս...

четверг

Հատուկ Գյումրիում երթևեկող վարորդների համար

Գյումրիում երթևեկող վարորդներն այսուհետ պետք է ուշադիր լինեն, հատկապես  փողոցների խաչմերուկներում` ջրի խողովակների թարմացման աշխատանքների արդյունքում գոյացած փոսերից... 
Անձրևային եղանակներն էլ սկսվեցին, հետաքրքիր է, ե՞րբ են իրականացվելու ասֆալտապատման աշխատանքները:
 

вторник

Գյումրի ԻնֆոՏան հերթական հաջողությունը

Հոկտեմբերի 21-ին Գյումրիում աշխույժ եռուզեռ էր տիրում: Խաչքարերի պուրակում վաղ առավոտից սկսվել էին Photo Mission ծրագրի ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Ժամը 11-ին բացօթյա ցուցահանդեսը հայտարարվեց բացված, որի հետ մեկտեղ սկսվեց ծրագրի մրցույթային հատվածը, որի ժամանակ բոլոր ցանկացողներն` անցորդները, ծրագրի մասնակցիները, կարողացան իրենց like-ը (հավանել) տալ իրենց նախընտրած լուսանկարների օգտին: Քվեարկությունը տևեց 4 ժամը, և ավարտը հայտարարվեց 15:00-ին, որից հետո նաև պրոֆեսիոնալ  ժյուրիի անդամները նույնպես  գնահատեցին ձայներ տվեցին իրենց կողմից նախընտրելի նկարների օգտին: Արդյունքներն ամփոփվեցին, բայց տվյալները չհրապարակվեցին:  
Հաջորդ օրը` հոկտեմբերի 22-ին, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ ֆոտաառաքելության մրցանակաբաշխությունը:
 Հատուկ պատվոգիր շնորհվեց Գյումրի Ինֆոտանը` որպես Ֆոտոառաքելություն ծրագրի լավագույն գործընկեր:
 Հայտնի դարձան հաղթողների անունները` 
Հեղինակ` Հայկ Ղարիբյան



  «Աղքատությունը Գյումրիում» թեմայով լուսանկարներից լավագույնը ճանաչվեց Հայկ Ղարիբյանի լուսանկարը`


 



  

Հեղինակ` Ռոզիանա Մանուկյան










Հեղինակ` Արսեն Վարդանյան
«Բնապահպանական վիճակը և շրջակա միջավայրի աղտոտվածությունը» թեմայով լուսանկարներից լավագույնը ճանաչվեց Ռոզիանա Մանուկյանի լուսանկարը`








 
«Քաղաքի ճարտարապետական տեսքի խաթարումներ» թեմայով լուսանկարներից լավագույնը ճանաչվեց Արսեն Վարդանյանի լուսանկարը`



Հեղինակ` Անահիտ Ասատրյան







«Մանուկներ. հայացք առաջ» թեմայով լուսանկարներից լավագույնը ճանաչվեց Անահիտ Ասատրյանի լուսանկարը`





Լավագույն լուսանկարների հեղինակները ստացան պատվոգրեր, իսկ հատուկ մրցանակների արժանացան Գրիգոր Պետրոսյանն, որպես ամենաերիտասարդ մասնակից, և Արսեն Վարդանյանը, «Քաղաքի ճարտարապետական տեսքի խաթարումներ» թեմայով լուսանկարի համար ժյուրիի բոլոր անդամների կողմից առավելագույն ձայները հավաքելու համար: Երկու մասնակիցներն էլ ստացան խորհրդանշական մրցանակներ: 
Հեղինակ` Լուիզա Պետրոսյան






Ֆոտոառաքելություն մրցույթի հաղթող ճանաչվեց Լուիզա Պետրոսյանը. նրա  նկարները հավաքեցին առավելագույն Like-եր չորսից երեք թեմաներով:









Մրցանակաբաշխությունից հետո տեղի ունեցավ ծրագրի շնորհանդեսը, ներկայացվեցին 4 առաքելությունները, դրանց ընթացքում կատարված բոլոր լուսանկարներն,  այնուհետև ծավալվեց քննարկում քաղաքի 4 հիմնախնդիրների վերաբերյալ`
1. «Աղքատությունը Գյումրիում»
2. «Բնապահպանական վիճակը»
3. «Քաղաքի ճարտարապետական տեսքի խաթարումներ»
4. «Մանուկներ. հայացք առաջ»
Քննարկմանը ներկա էին մասնակից երիտասարդները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղ. լրագրողներ: Քննարկման արդյունքում որոշվեց, որ ֆոտոառաքելությունը սրանով չի ավարտվելու, այլ այս ծրագիրն ունենալու է շարունակություն: Քննարկման արդյունքում որոշվեց, որ այս հարցը պետք է ներկայացվի Գյումրու քաղաքապետարանի պատկան մարմիններին:

суббота

Ուղեվճարը` 1500 դրամ


Այս գրությունը զարդարում է Գյումրի-Երեւան երթուղային տաքսիներից մի քանիսի դռները:
Ինչպես հայտնի է հայերենում չունենք ուղևորավարձ բառը, փոխարենը օգտագործվում է
ուղեվճար կամ գոնե ուղեվարձ բառերը: Բայց սա էլ դեռ ամբողջը չէ.  հայոց այբուբենում եւ տառ չկա, ուստի չի կարող մեծատառ ունենալ, այդ իսկ պատճառով գլխագրերում գրվում է`ԵՎ:
Ու եթե բառի բոլոր տառերը գրվում են մեծատառով, ապա ԵՎ-ը բացառություն չպետք է կազմի: 

воскресенье

«Մարդամեջի» երկրորդ հանդիպումը Գյումրիում



«Մարդամեջի» նախապատրաստական փուլը շատ ակտիվ ընթանցքի մեջ է հատկապես Գյումրիում։ Հոկտեմբերի 13-ին Գյումրի ԻնֆոՏանն տեղի ունեցավ  «Մարդամեջի» թվով երկրորդ ճանաչողական հանդիպումը:   
«Mardamej: Reload 2012» սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Սոցիալական նորարարութան ճամբարը մեկտեղ է բերում մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ առցանց սոցիալական նորարարություններ ստեղծելու համար: Օնլայն աշխարհը հսկայական ներուժ ունի, որ կարող է փոփոխությունների բերել իրական կյանքում։

2012թ. «Մարդամեջը» միտված է լինելու հակակոռուպցիոն խնդիրների նորարար լուծումների մշակմանը։ 

Այս անգամ մասնակիցները բաժանվեցին 3 թիմերի`յուրաքանչյուրում հինգ հոգի: Նրանք սկսեցին առանձնացնել այն ոլորտներն, որտեղ ամենից շատ է տարածված կոռուպցիան և սկսեցին  լուծման առաջարկներ մշակել: Մասնակիցներին մաղթում ենք հաջողություն և նորարարական գաղափարներ:
Վերջում էլ հիշեցնենք, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 22-ն է: 
Կտեսնվենք նոյեմբերի 23-25-ին Ծաղկաձորում, երկրորդ սոցիալական նորարարության ճամբարի ժամանակ:

среда

"Մարդամեջը" Գյումրիում

Հոկտեմբերի 10-ին Գյումրի Ինֆոտանը կայացավ  MARDAMEJ: RELOAD 2012 երկրորդ սոցիալական նորարարության ճամբարի ներկայացումը:Գյումրի Ինֆոտանը հավաքվել էին հասարակական կազմակերպությունների անդամներկամավորներուսանողներ և աշակերտներՀանդիպմանը մասնակցում էին նաև Ջրառատ, Առափի և Ախուրիկ գյուղական համայնքների ակտիվ երիտասարդները: Հանդիպմանը հրավիրվել էր նաև  "Մարդամեջ 2011"-ի
լավագույն ծրագրերից մեկի հեղինակնԱնի Դավթյանըով մասնակիցների հետ
կիսվեց իր փորձով և ներկայացրեցթե որտեղից էր ծնվել "Pop clinic"
ծրագրի գաղափարը և ինչ փուլում է այժմ գտնվում այնՎերջում մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին և ստացան գոհացուցիչ պատասխաններ: Բոլորը շատ ոգևորված հեռացան....Ակնկալում ենք հետաքրքիր և նորարարական գաղափարներ:



вторник

Մարդամեջ նորարարական ճամբար


Mardamej:Reload

«Mardamej: Reload 2012» երկրորդ սոցիալական նորարարության ճամբարը տեղի կունենա նոյեմբերի 23-25, Ծաղկաձորում։
Սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Սոցիալական նորարարութան ճամբարը մեկտեղ է բերում մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ առցանց սոցիալական նորարարություններ ստեղծելու համար:  Օնլայն աշխարհը հսկայական ներուժ ունի, որ կարող է փոփոխությունների բերել իրական կյանքում։
2012թ. «Մարդամեջը» միտված է լինելու հակակոռուպցիոն խնդիրների նորարար լուծումների մշակմանը։
Տարիներ շարունակ Հայաստանում իրականացվում են հակակոռուպցիոն ծրագրեր՝ թե՛ կառավարության, թե՛ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Սոցիալական նորարարության ճամբարը ոչ թե կրկնում, այլ լրացնում և օպտիմալացնում է իրականացվող ծրագրերը՝ տալով նորարար մոտեցումներ ավանդական դարձած խնդիրներին: Որո՞նք են այն խորքային պրոբլեմները, որոնց հետևանքն է կոռուպցիան: Ինչպե՞ս կարելի է ազդել կոռուպցիայի նկատմամբ հանրային հանդուրժողականության վրա: Ինչպիսի՞ն պետք է լինի պատասխանատու և թափանցիկ պետական կառավարումը: Ո՞րն է ինֆորմացիայի դերը սոցիալական պրոբլեմների լուծման ժամանակ:  Ինչպե՞ս ծառայեցնել Web և Mobile տեխնոլոգիաները այս խնդիրների լուծմանը:

Շնորհավո'ր տոնդ, սիրելի' Գյումրի:



Հոկտեմբերի 7-ին հերթական անգամ նշվեց Գյումրու օրը
Քաղաքի օրվան մասնակցում էին  հրապարակախոսներ, լեզվաբաններ, եկել էր օպերայի երգչուհի Հասմիկ Պապյանը, նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին, ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Ավետիք Իսահակյանի թոռը` Ավիկ Իսահակյանը, Հովհաննես Շիրազի դուստրը:
Քաղաքի օրվա առաջին մասը նվիրված էր Սերգեյ Առաքելյանի «Շերամ» աշխատության և Հովհաննես Շիրազի հատընտիր գրքերի շնորհանդեսին: Այնուհետև տեղի ունեցավ Պոլոզ Մուկուչի արձանի հանդիսավոր բացման արարողությունը: Գյումրու օրվա եզրափակիչ հատվածը տոնական համերգն էր և մոտ 10 րոպե տևողությամբ շքեղ հրավառությունը: Տոնական համերգն իրենց ներկայությամբ զարդարեցին գյումրեցի և մայրաքաղաքից ժամանած երգիչ- երգչուհիները:
Շնորհավո'ր տոնդ, սիրելի' Գյումրի...