
Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքը հասկանալու, տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու, լուրերը վերլուծելու, համեմատելու, ստուգելու հմտությունների ամբողջությունն է։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համագործակցելով ԿԳՄՍՆ, դպրոցների, բուհերի, գրադարանների ու հասարակական կազմակերպությունների հետ՝ ծրագրեր է իրականացնում մեդիագրագիտությունը Հայաստանում տարածելու ուղղությամբ: Կազմակերպության ուսումնական ռեսուրսները և նախագծերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արժանացել են Գլոբալ մեդիա և ինֆորմացիոն գրագիտության գլխավոր մրցանակին։ ՄՆԿ և ԿԳՄՍՆ համատեղ հուշագրով ամրագրել են դպրոցներում մեդիագրագիտության ներառման կարևորությունը, նախարարությունը նաև երաշխավորել է ՄՆԿ պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկը:
Դասընթացների առաջիկա հնարավորությունները
Մարտի 23-26 – Մեդիագրագիտության գարնանային դպրոց հասարակագիտական առարկաների ուսուցիչների համար
Դիմումների վերջնաժամկետը՝ մարտի 1