Այսօր Տեղեկատվության
պաշտպանության միջազգային օրն է
1988-ին Համակարգչային
սարքավորումների ամերիկյան ասոցիացիայի կողմից նոյեմբերի 30-ը հռչակել է Տեղեկատվության
պաշտպանության միջազգային օր (Computer Security Day), համակարգիչ օգտագործողներին
հիշեցնելու իրենց համակարգիչների և այնտեղ պահպանվող տեղեկությունների պաշտպանության
անհրաժեշտության մասին:
Օրը պատահական չէր ընտրված.
Հենց այդ օրն էր արձանագրվել «որդի» առաջին մասսայական համաճարակը,որը կոչվել է իր
ստեղծողի՝ Մորիսի անունով:
Առաջին համակարգչային
վիրուսի նախատիպը ի հայտ է եկել 1983-ին, և այդ ժամանակից ի վեր, անցկացվում են տեղեկությունների
պաշտպանության միջազգային կոնֆերանսներ, որտեղ մասնավորապես հաղորդվում է անպաշտպան
սարքավորումների վնասի չափերը: Օրինակ 2000-ի «I love you» վիրուսը միայն Հյուսիսային
Ամերիկային մեկ միլլիարդ դոլլարի վնաս է հասցրել: