четверг

Նոյեմբերը տոնական է



Գյումրու ինֆոտունը պատրաստվում է հրապարակել ու ձեզ ներկայացնել նոյեմբեր ամսվա որոշ միջազգային տոներ։ Նոյեմբերն ուղղակի աշնան վերջին ամիսը չէ, այն առավել քան տոնական է, նոյեմբերին են նշում՝

  • Վեգանի միջազգային օրը,
  • Տղամարդկանց համաշխարհային օրը,
  • Ֆաշիզմի դեմ պայքարի միջազգային օրը,
  • Գիտության համաշխարհային օրը,
  • Երիտասարդության համաշխարհային օրը,
  • Էներգախնայողության միջազգային օրը,
  • Բարության համաշխարհային օրը,
  • Ուսանողների միջազգային օրը,
  • Հեռուսատեսության համաշխարհային օրը,
  • Ողջույնի համաշխարհային օրը,
  • Ծխախոտից հրաժարվելու օրը,
  • Տեղեկատվության համաշխարհային օրը,
  • Տնային կենդանիների միջազգային օրը,
  • Տեղեկատվության պաշտպանության միջազգային օրը:


Յուրաքանչյուր տոն ունի իր հատկանշական իմաստը, դրանց մասին առավել մանրամասն իմանալու ու ծանոթանալու համար հետևեք մեզ։

Սիրով` Գյումրի Ինֆոտուն

вторник

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». Երկօրյա ինտելեկտուալ փառատոն-առաջնություն Հայաստանի կույրերի միավորման հյուրընկալ մշակութային կենտրոնում

Միջազգային հանրության տոնացույցում շատ նշանավոր տոներ են նշված, որոնց թվում է նաև «Սպիտակ ձեռնափայտի» միջազգային օրը` հոկտեմբերի 15-ը: Սա տոն չէ, այն պարզապես հիշեցում է թույլ տեսնողների, կույրերի հոգսերի և խնդիրների մասին, սակայն գտնվեցին կազմակերպություններ ու անհատներ, ովքեր կարողացան այդ օրը տոն դարձնել:
Առաջնություն, ինտելեկտուալ փառատոն կազմակերպել-անցկացնելու գաղափարը ծագել էր դեռևս 20 տարի առաջ, երբ «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն բարեգործական ՀԿ-ի կողմից նախաձեռնվել և պարբերաբար անցկացվում է ինտելեկտուալ փառատոն` հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ, որոնցում բավականին հաջող հանդես է եկել կույրերի «Օրիոն» թիմը` Յուրա Ավետիսյանի գլխավորությամբ:
Այս անգամ, Հայաստանի կույրերի միավորման հյուրընկալ մշակութային կենտրոնում, Վահան Սարգսյանի (Վանաձորի կույրերի միավորման տնօրեն) և Բագրատ Մակարյանի (Արարատի և Վայոց Ձորի կույրերի միավորման նախագահ) ծրագրային առաջարկով կայացավ Հայաստանի կույրերի միավորման թիմային և անհատական ինտելեկտուալ առաջին առաջնությունը, որին մասնակցում էին տեսողական խնդիրներ ունեցող 36 գիտակներից կազմված 6 թիմեր` Երևան, Արտաշատ, Էջմիածին և Վանաձոր քաղաքներից:
Փառատոնի առաջին օրն անցկացվեց անհատական «Քո խաղը» առաջնությունը, որի մոտ 200 հարցերի արդյունքում, եռյակներով և քառյակներով մրցելուց հետո կազմվեց խորհրդանշական հավաքական` բաղկացած 6 խաղացողներից (Խաղավար «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյան):
Ողջ փառատոնի ընթացքում վիճելի իրավիճակներն ու երկակի պատասխաններով հարցերի խնդիրը, համաձայն կանոնակարգի լուծում էր մրցատյանը, որի նախագահն էր Ռաֆիկ Խաչատրյանը` Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության նախագահը:
Առավել հետաքրքիր էր թիմային պայքարը, որն ընթացավ «Ինչ, որտեղ, երբ» խաղի առաջնությամբ (Խաղավար` «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի նախագահ Սեյրան Մարտիրոսյան), որի ժամանակ խաղարկվեց 3 փուլ` 15-ական հարցից բաղկացած, ընդհանուր առմամբ 45 հարց: Բավականին դինամիկ, արդար պայքարում առաջատարի դիրքերը տարբեր խաղափուլերի ընթացքում մեկ-մեկու զիջելով և մեկ-մեկից խլելով, պարզվեց հաղթողը` Երևանի «Վիկտորյա» թիմը, որը 26 ճիշտ պատասխանով և 83 միավոր վարկանիշային արդյունքով գրավեց առաջին տեղը, իսկ «Կատարսիս» (Վանաձոր) և Ամարաս (Արտաշատ) թիմերը համապատասխանաբար զբաղեցրեցին 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Առաջնության անցկացման և մասնակիցների ֆինանսական ծախսերը հոգացել էր Հայաստանի կույրերի միավորումը` նախագահ Ռաֆիկ Խաչատրյան, իսկ կազմակերպչական բոլոր հարցերն անձամբ իրականացնում էր կույրերի մշակույթի տան տնօրեն Յուրա Ավետիսյանը:
Հարկ է նշել առաջնության կազմակերպման բարձր մակարդակը, որի վառ ապացույց էին դրսից եկած մասնակիցների գիշերակացի ու սննդի ապահովումը, մրցանակների, դրամական պարգևների, մասնակցության հավաստագրերի տրամադրումը:
Ընդհանուր առմամբ 10-ժամյա ինտելեկտուալ փառատոն-մարաթոնն անցկացվեց մրցակցային թեժ-լարված և հանդուրժողականության բարեկամական-հարազատական մթնոլորտներում` խաղային ինտելեկտուալ պաշարն ամբողջությամբ ճաշակած, մի քիչ էլ քաղցի զգացումով` գալիք առաջնության մասնակցության ակնկալիքով լի:
Առաջնությունն անցկացվելու է պարբերաբար և դրա համար նախատեսված գավաթը լինելու է փոխանցիկ, այսինքն մինչ 2020թ. աշուն գավաթը մնալու է «Վիկտորյա» թիմի պատվո սրահում:

Արմեն Պետրոսյան

среда

Խնդիրն առկա է դեռևս խորհրդային ժամանակներից. Գյումրու աղբանոց

Գյումրու աղբանոցն ընդգրկում է մոտ 20 հեկտար տարածք, որը բավականին մոտ է բնակելի թաղամասերին և դրանից անջատվող գազային արտանետումների ազդեցության գոտում են գտնվում ավելի քան 10000-12000 մարդ:
Գյումրու քաղաքային աղբանոցում թափոններն անընդհատ դանդաղ այրման վիճակում են, ինչի պատճառով անջատվող ծխագազերն ամեն օր վտանգում են  հազարավոր մարդկանց առողջությունը: Գյումրու «Մուշ-2» թաղամասի մի խումբ բնակիչներ ֆեյսբուքային սոցիալական ցանցում  ահազանգել էին, որ Գյումրու քաղաքային աղբանոցում բռնկված հրդեհի պատճառով թաղամասում տարածվել են ծուխ և գարշահոտություն: Սախարովի կենտրոնի Գյումրու ինֆոտան կամավորներն սկսեցին հետաքրքրվել և աջակցել այդ խնդրի լուծմանը, չնայած խնդիրը ժամանակային առումով ունի հեռավոր արմատներ, որը տանում է դեպի խորհրդային ժամանակներ:

Առաջին զանգը Գյումրու կոմունալ ծառայության տնօրեն Վարդգես Սամսոնյանին էր ուղղված, ով արդեն տեղյակ էր խնդրից և սկսել էին միջոցներ ձեռնարկել: Անհապաղ, Գյումրի ինֆոտանը, որպես արագ արձագանքման խումբ, հրավիրվեցին Գյումրիում գործող բնապահպանական հարցերով զբաղվող «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման, «Վանանդ» համայնքային զարգացման և «Երրորդ բնություն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվեցին «Մուշ-2» թաղամասի բնակիչների կողմից բարձրացված խնդիրը: Մեկ օրվա ընթացքում իրականացվեց այցելություն քաղաքային աղբանոց, «Մուշ-2» թաղամաս, Գյումրու կոմունալ ծառայություն:
Գյումրու ինֆոտան քննարկման ընթացքում ներկայացվեց խնդիրը, իսկ բնապահպանները նշեցին, որ Գյումրու քաղաքային աղբանոցի խնդիրը միշտ արդիական է եղել, հատկապես քամիների որոշակի ուղղության և հրդեհների բռնկվելու (անզգուշություն, ինքնաբռնկում, այրում կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից և այլ) պատճառով խնդիրը սրվում է:
Համաձայն տեխնիկական չափորոշիչների, համայնքային իշխանությունները պարտավորություն ունեն աղբը թափելուց հետո այն տեխնիկայի օգնությամբ ծածկել հողաշերտով: Ընդհանուր առմամբ կատարվում են որոշ հարթեցման աշխատանքներ, սակայն դրանք բավարար չեն և հողաշերտով չեն ծածկում աղբը:
Բնապահպանական խնդիր է այն, որ աղբանոցը գտնվում է տեղանքի որոշ բարձրության վրա, որի պատճառով անձրևաջրերը քայքայված նյութերը լվանում ու տանում-լցնում են ավելի ցածր տեղանք` Ախուրյան գետը: Միջազգային պրակտիկան հետևյալն է. կա աղբի տեսակավորման գործարան, որտեղ առաջին հերթին տեսակավորում է օրգանական աղբը, կոմպոստավորում է, կանաչապատում են, իսկ մնացած աղբը տեսակավորում են, տրամադրում կամ վաճառում են համապատասխան կառույցների, որոնք զբաղվում են դրանց վերամշակմամբ:
Կա նաև հետևյալ պրակտիկան, որ տեսակավորվում են չայրվող աղբը` մետաղ, ապակի և այլն, իսկ մնացածը բարձր ջերմաստիճաններում այրում են (չնայած կրկին օդի աղտոտում է, սակայն չայրաց փոքրագույնն է` ոչ թե մեթան, այլ` ածխաթթու գազ) և ստացված ջերմությունն օգտագործվում է «բարի» նպատակներով` բնակարանների ջեռուցում, էներգիայի ստացում և այլն:
Ցավոք, մենք չունենք թափոնների կառավարման համակարգ, աղբը նորմալ չի տեսակավորվում, գոնե թուղթը չի առանձնացվում` որպես երկրորդական հումք օգտագործելու նպատակով, չէ որ, օրինակ, մաքուր թղթի մեկ տոննայի արտադրության համար ծախսվում է հարյուր տոննա փայտանյութ, ևս հարյուր տոննա ջուր և այլ նյութեր:
Խորհրդակցելով մասնագետների և բնապահպանական ՀԿ-ների հետ Գյումրի ինֆոտունը բնակիչների շրջանում իրականացրել  ստորագրահավաք և առաջարկ է ներկայացրել Գյումրու ավագանուն ու քաղաքապետարանին աղբանոցի հրդեհի մարման և աղբանոցի ու բնակելի տարածքի միջև կանխարգելող, բաժանիչ, արագ աճող բարդիներից /մոտ 2000 տնկի/ կազմված անտառաշերտ ստեղծել համար:
Կան նախնական պայմանավորվածություններ Գյումրու 2 ԲՈՒՀ-երի ուսանողներին և 3 դպրոցների բարձր դասարանցիներին այդ աշխատանքներում ներգրավելու համար:


Հերմինե Հովհաննիսյան,
Գյումրի Ինֆոտուն

четверг

Ի՞ՆՉ Է ՎԱՃԱՌՈՒՄ ՄԵԴԻԱՆ ԱՅՍՕՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Մեդիադաշտը ամենազգայուն և վտանգավոր, ամենահետաքրքիր և բարդ, ամենաօգտակար և հակառակը, ամենաների և ամենիցների ոլորտն է։ Այստեղ հայտնված ցանկացած լրագրող դառնում է քննադատող և քննադատելի, ինֆորմացիա սպառող և վաճառող, կրթող և կրթվող․․․ Իսկ թե կա՞ն արդյոք մեդիաոլորտում խնդիրներ, ունե՞ն դրանք լուծման տարբերակներ, ինչպիսի՞ն պիտի լինի լրագրողը, ի՞նչ է մատուցվում մեզ եթերով և այլ ինչերի ու ինչուների մասին պատմում է Շիրակի հանրային ռադիոյի նախկին գլխավոր պրոդյուսեր, ՇՊՀ-ի «Հայոց լեզու և գրականություն»,  «Լրագրություն» բաժինների դասախոս, նույն համալսարանի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ, լրագրող, հաղորդավար, Գյումրու երիտասարդության հարցերի և մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

-Խոսենք մեդիադաշտի գերխնդիրների մասին։
-Մեդիադաշտում խնդիրները շատ են և դասակարգելն էլ բարդ է, որովհետև ոլորտում առկա են տեղեկատվական ոչ ճշգրտությունից մինչև ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, մինչև պրովակացիոն հասարակական շերտերի գիտակցության հետ խաղացող լրատվություն սրանք լուրջ խնդիրներ են, բայց ես այժմ խոսեմ այն խնդիրների մասին, որոնց հետ բախվում ենք որպես մեդիասպառող և մեդիայի հետ աշխատող մարդ։ Խնդիրները հիմնականում պրոդուկտը ներկայացնելու մեջ է։

среда

Հարցազրույց Զվարթնոց միջազգային օդանավակայանի Օդանավերի Փրկարարական և հակահրդեհային բաժնի համակարգող՝ Էմմա Գեւորգյանի հետ:


Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող Յունեմա Խաչատրյանը
-Բարև Ձեզ:
-Բարև Ձեզ:
-Խնդրում եմ մի փոքր պատմեք Ձեր մասին:
-Ես Էմմա Գևորգյանն եմ:  Աշխատում եմ << Զվարթնոց >> միջազգային  օդանավակայանում՝  որպես  Օդանավերի  Փրկարարական և  Հակահրդեհային  բաժնի  համակարգող:
-Ի՞նչը առիթ  հանդիսացավ, որ աշխատեք օդանավակայանում:
-Օդանավակայանում աշխատանքի եմ անցել ռադիոյով աշխատանքային հայտարարության
հետքերով գնալու արդյունքում:
-Ո՞րն է  Ձեր  ամենամեծ  մասնագիտական  նվաճումը:
Օդանավակայանում մասնագիտական նվաճում եմ համարում անընդհատ զարգացում  ապրող օդանավերի փրկարարական և հրդեհաշիջման ոլորտի մասին ձեռք բերածս գիտելիքները,  որոնք մշտապես  թարմացման կարիք ունեն, որովհետև անմիջապես կապված են ավիացիոն արդյունաբերության հետ, որը մշտապես զարգացող  և մեր  ոլորտի  համար մարտահրավերներ և պահանջներ ներկայացնող արդյունաբերություն է:
Հետևաբար՝ մեր ոլորտում լճացումը բացառվում է:
Ի՞նչ  բարեփոխումներ  են  եղել  և սպասվում:

Հարցազրույց ՀՀ Շիրակի Մարզպետարանի ՏԻ ԵՎ ՀԳՄՀ վարչության ՏԻ ԵՎ ՀԾՀ բաժնի առաջատար մասնագետ՝ Վաղինակ Հովհաննիսյանի հետ

Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան

մեդիագրագիտության ուսանող Անի Մազմանյանը

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում որոշումներ կայացնելիս?

-Որպես այդպիսին, քաղաքացիական ծառայությունում առաջատար մասնագետը որոշումներ կայացնելու իրավասություն չունի...նա իրականացնում է տեղական ինքնակառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ ապահովմանն ուղղված աշխատանքներ

Ինչ վերաբերում է օրինակ քաղաքացիների հետ հարաբերվելու և նրանց կողմից բարձրացված հարցերին, դիմումների պատասխանելու իրավիճաներին, ապա նշեմ, որ կոնկրոտ ինձ համար առաջնայինը մարդակենտրոնությունն ու բարոյական նորմի առաջնահերթությունն են, որոնց միայն կարող է հաջորդել իրավական նորմի դիտարկումը: Առաջնային ու կարևոր սկզբունք է՝ կյանքում հաջողելու համար բարոյական նորմերը պետք է դարձնես գերակա իրավական նորմի նկատմամբ:

Հարցազրույց Լիլիթ Գորգինյանի հետ՝ ոլորտային բարեփոխումների վերաբերյալ


Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության ուսանող
Անուշ Հարությունյանը
-Բարև Ձեզ տիկին Գորգինյան, շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար, այսօրվա հարցազրույցի թեման վերաբերում է ԸԿԵԻՊ բաժնի ստեղծմանը, գործունեությանը և ոլորտում նախատեսված առաջիկա փոփոխություններին։Այսպիսով առաջին հարցը՝
1Ե՞րբ է ստեղծվել բաժինը և ի՞նչ նպատակ է հետապնդում։
-Բաժինը ստեղծվել է 2006թ-ին, որի նպատակն էր ՀՀ բոլոր մարզերում ունենալ այնպիսի մարմին, որը կզբաղվի՝ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ապահովմամբ։
2Ի՞նչ բարդությունների հետ եք առնչվել բաժնի գործունեության ընթացքում։
-Բարդությունները շատ-շատ են եղել՝ թե՛ ներքին, թե՛  արտաքին դժվարություններ ու կար նաև բարդություն  ընկալման հետ կապված։ Քանի որ այն ժամանակ բաժինը դեռ նոր էր և բարդ էր կնոկրետ գործառույթների իրականացումը, սակայն ժամանակի հետ ամեն բան սկսեց իր հունով գնալ։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին բարդությունների դրանք հիմնականում կապված էին կարծրատիպերի ու մարդկանց ոչ միանշանակ վերաբերմունքի հետ։

Հարցազրույց ` Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի հետ

Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության ուսանող Դիանա Սմբատյան

-Ինչու՞  Է Շիրակի մարզը համարվում սոցիալապես ամենախոցելի մարզը։ Որո՞նք են առաջնային 3 սոցիալական հիմնախիրները։
-Խնդիրը կայանում է  նրանում,որ Շիրակի մարզում գործազրկության շատ բարձր ցուցանիշ կա`աշխատատեղերը քիչ են ,արտադրական ձեռնարկությունները քիչ են և այդ տեսակետից բարձր է սոցիալապես խոցելի խավի քանակական ցուցանիշը նաև կարելի է ավելացնել գյուղատնտեսության թույլ լինելը  մնացած մարզերի հետ համեմատած   օրինակ Արարատի և Գեղարքունիքի մարզերում ,որտեղ ավելի նպաստավոր է զբաղվել գյուղատնտեսությամբ: Գյուղատնտեսությունը գյուղացիների շրջանակում իրենց եկամուտն է ապահովում։ Շիրակի մարզում թանկարժեք մշակաբույսերի  մշակումը    քիչ է դա պայմանավորված  է  բնակլիմայական պայմաններով ,իսկ օրինակ Արմավիրի և Արարատի մարզերում ավելի շատ է բանջարաբոստանային բույսերի մշակմամբ և այգեգործությամբ են զբաղվում `ինչը ապահովում է բարձր եկամտություն ,նաև ավելի երկար  տևողություն ունի գյուղա -                 տնտեսական տարին,քան Շիրակի մարզում ,ինչի արդյունքում ավելի շատ մարդ է ներգրաված գյուղատնտեսական աշխատանքների մեջ և ավելի մեծ եկամուտ էլ ստանում են, ինչը մեղմում է սոցիալական վիճակը։

Հարցազրույց Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի հետ


Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող Սիլվա Մխիթարյանը
Քանի որ Շիրակի մարզը հանդիսանում է համեմատաբար աղքատ մարզ և աչքի է ընկնում գործազրկության մեծ ցուցանիշով՝ ես առաջնային համարեցի անդրադառնալ գործազրկության թեմային, ներկա իրավիճակին, ինչպես նաև դրա նվազմանը նպաստող հետագա գործողություններին։
Այսօր մենք, փաստորեն, ունենք թափուր աշխատատեղեր, որոնք այդպես էլ չեն լրանում և այս ամենի կողքին շատ են սոցիալապես անապահով ընտանիքները, մարդիկ, որոնք շարունակում են մնալ անաշխատունակ, կամ մեկնում են արտագնա աշխատանքի:

Ինչո՞ւ կա այս անհամատեղելիությունը, որո՞նք են լուծման ուղիները. հարցերը քննարկել եմ Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի հետ։
Պատասխանատուի խոսքով, այս պահին հաշվառված 200 աշխատատեղերի հիմնական մասը կազմում են սպասարկման ոլորտի աշխատատեղերը` վարսահարդարներ, ռեստորանային աշխատողներ, խանութներ ու սրճարաններ։ Թե ինչու այս աշխատատեղերը զբաղեցնելու համար մարդիկ չեն դիմում, կան բազմաթիվ պատճառներ. առաջին պատճառը հանդիսանում է այն, որ բազմաթիվ սպասարկման կենտրոնների ղեկավարները՝ անհատ բիզնեսմենները ունենում են ավելի շատ պահանջներ, քան տվյալ մասնագետը կարող է բավարարել, այդ թվում` օտար լեզուների իմացություն, համակարգչային գիտելիքներ, սրանք այնպիսի հմտություններ են, որոնք միջնակարգ, կամ միջին մասնագիտական որակավորում ունեցող մասնագետը կարող է չունենալ։ Այս հավելյալ հմտությունները ձեռք են բերվում հավելյալ պարապմունքների, սեմինարների, վարպետության դասերի միջոցով։

Գյումրու մշակութային քաղաքականությունը

Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող Տաթև Պետրոսյանը


Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ։ Հնուց ի վեր Գյումրին եղել է արվեստների և արհեստների քաղաք։  Այժմ արդեն` «մշակութային մայրաքաղաք»:  Տա՞լ, թե՞ չտալ Գյումրուն մշակութայինի մայրաքաղաք լինելու տիտղոս. նրա կենսագրությունը փաստել է, որ տալ, իսկ ինչ է ասում ներկան։

Մեր զրուցակիցը Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն է.

1.    -Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում մեծ թվով միջոցառումներ կազմակերպեցիք:
-Նախ շնորհակալ եմ այն գնահատականի համար, որ մտածում եք ես լուրջ ցուցանիշներ եմ գրանցել: Գիտեք` շատ կարևոր է, թե դու ինչ մոտեցում ունես աշխատանքիդ նկատմամբ, և դա իրականացնում ես որպես պարտավորություն, թե որպես հանրային հաշվետվողականություն: Եթե հիշում եք, մինչև իմ պաշտոնավարմանը անցնելը, ես հանդիպումներ էի ունենում «հնարավոր է» շարքով քաղաքի արվեստի և մշակութային գործիչների հետ և հավաքագրում, այսպես ասած, բոլոր այն կարիքները, որոնք կային այս ոլորտում և որոնք մշակույթի, արվեստի հասարակական գործիչները կուզեին լուծված տեսնել իմ պաշտոնավարման ընթացքում:

Վերլուծական հոդված. Յունեմա Խաչատրյան


Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության ուսանող` Յունեմա Խաչատրյան
Լրագրողը ընտրել  է այնպիսի վերնագիր, որ նյութի դիտումները շատ լինեն: Նյութը կարդալուց առաջանում է կարծիք, որ լրագրողը անձնական հակակրանք ունի Արուս Մկրտչյանի և ԱՆ Արսեն Թորոսյանի նկատմամբ: Նշվում է մի շարք բացահայտւմների մասին, բայց բացահայտումները ապացուցող որևէ նկար կամ ապացույց չի ներկայացվում լրագրողի կողմից: Չի նշում, որ Արուս Մկրտչյանը, բացի Դիջեյ լինելուց,  2009թ  զբաղվում է նաև հակածխախոտային պայքարով: Եվ Արսեն Թորոսյանի հետ ծանոթացել է  2017թ հակածխախոտային պայքարի շրջանակներում:
Մրցույթին մասնակցել են 3 ընկերություն և հաղթել է Արուսի  <<Ին Փրոգրես Փրոդաքշն>> ընկերությունը՝ ցածր գին առաջարկելու համար: Արուսի ընկերությանը փոխանցվել է մոտ 20.000 դոլար: Այդ գումարով նկարահանվելու է  3 սոցիալական հոլովակ:

Այս նյութը ներկայացվել է  «Ժողովուրդ» թերթի 12.07.2019թ. համարում, ինչպես նաև կայքում՝ https://armlur.am/915163/ հասցեովԿայքը հարցմանս չպատասխանեց, թե ո՞վ է նյութի հեղինակը, որտեղի՞ց է վերցված նյութը, և որ լրագրղը անձամբ ներկա գտնվել է պայմանագրի ստորագրմանը:
Մի ամբողջ նյութ վարկաբեկում է  Արուս Մկրտչյանին և Արսեն Թորոսյանին: Վերջում էլ գրում՝ մենք զերծ ենք մնում մեկնաբանություններից:
Արուսը հրապարակային հերքում է պահանջել թերթից և կայքից: Հերքող հոդվածի բացակայության դեպքում  Արուսը  պատրաստվում է դատի տալ լրագրողին և թերթին՝ զրպարտության համար:

Հույզերի խոռոչում հայտնված Ստամբուլյան կոնվենցիան

Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող` Տաթև Պետրոսյան


   Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Կոնվենցիայի ստորագրումը 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստում: 2019 թվականին կոնվենցիայի հաստատման շուրջ ծավալվող հանրային քննարկումների ընթացքում հնչել են ինչպես կողմ, այնպես էլ դեմ կարծիքներ: Մի շարք քաղաքական, պետական գործիչներ հայտարարել են, որ այն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, ներդնում է «երրորդ սեռ» ունենալու գաղափարը: 

   Հենց այս ամենին նվիրված սույն հոդվածի հեղինակ Արմեն Հակոբյանը հոդվածը վերնագրելիս մոռանալով այն հարյուրավոր մարդկանց խարխլված ճակատագրերը, որոնք  #բռնության_ձայնը հեշթեգով իրենց կյանքի ողբերգությունն են պատմել հանրությանը, միանգամից կասկածի տակ է դրել և դրանք հրահրված համարել, ենթադրելով, որ այդ պատմությունները ուղղված էին կոնվենցիան ընդունելուն: Բայց չի կարելի միանշանակ ենթադրություն կատարել, քանի որ այդ պատմությունների հեղինակները ամենատարբեր մարդիկ էին, որոնք ինքնակամ ինքնաարտահայտվելու ցանկություն էին ունեցել: 

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը դատի է տվել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին

Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող` Սիլվա Մխիթարյան
Բազմաթիվ օնլայն մեդիաների ուսումնասիրության ընթացքում ինձ հանդիպած հոդվածներից շատ եղան այնպիսինները, որոնք մեդիագրագետ մարդուն անպայման կասկածի տեղիք կտային: Սակայն ինձ համար ամենակասկածելի նյութը, որը հենց որոշեցի վերլուծել՝ armlur.am կայքում հրապարակված նյութն էր այն մասին, որ մայիսի 29 -ին աշխատանքից ազատելու համար Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը դատի է տվել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին: (նյութը՝  այստեղ)


Այն, որ ՔԾԳ միջնորդությամբ, և մարտի 29֊ի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի 73-Ա որոշմամբ Հասմիկ Պետրոսյանը ազատվել ՇՄ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի լիազորություններն իրականացնելուց, հաստատվում է վերջինիս ֆեյսբուքյան էջից(հրապարակման նկարը ներկայացնում եմ կից)։ 

Էջմիածնում տղամարդը դարձել է բռնության զոհ. ընկերուհին ծեծել է նրան

Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան 
մեդիագրագիտության ուսանող` Դիանա Սմբայան
«Sputnik Արմենիայի» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թաղամասերից մեկում մի կին ծեծել է իր ընկերոջը՝ հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին։
Թաղամասում լուրեր են շրջանառվում, որ նրանց վեճը սկսվել է, երբ աղջիկը հայհոյել է երիտասարդին։ Վերջինս փորձել է տղամարդկային պատիվը պահել, բայց ծեծի է ենթարկվել։
Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ վեճն ավարտվում է տղայի ծեծով։ Թաղամասում խոսում են նաև, որ տղան ամուսնացած չէ, իսկ տղան՝ այո:
Համացանցում հաճախ կարելի է հանդիպել բազմաթիվ դեպքերի երբ տղամարդը ձեռք է բարձրացրել կնոջ վրա,սակայն քիչ չեն դեպքերը երբ կինն է ծեծի ենթարկում տղամարդուն,երկրորդի պարագայում հանրայնացում մի փոքր դժվար է պատկերացնել Հայստանյան իրականության մեջ։